Նորություններ

Հայկական ֆիլմ Մոսկվայի ՄԿՓ-ում

Վերադարձ 13 Հունիսի 2014 12:04
Հայկական ֆիլմ Մոսկվայի ՄԿՓ-ում

Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հունիսի 19-ից  28-ը, ներկայացրեց այս տարվա ծրագիրը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը:

Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի  ռուսական պրեմիերան: Ի դեպ  ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում: 

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է, այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. փախուստ»  ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կանն միջազգային կինոփառատոնում:

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն