Ֆիլմեր

Ջիվան Ավետիսյան

Վերադարձ
Ջիվան Ավետիսյան

Ջիվան Ավետիսյան(ծն. 1981, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ)

1998-99-ին ՀՀ հանրային հեռուստատեսությունում անցել է ռեժիսորական կուրսեր: 2002-07-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնում: 2009-ից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, նախ՝ որպես  հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր, ապա՝ գլխավոր ռեժիսոր: 2007-ին Երևանի «Ոսկե ծիրան»  4-րդ ՄԿՓ-ում ընգրկվել է Ավետիսյանի «Աննկատ կյանք» ֆիլմը, իսկ 2013-ին՝ 10-րդ ՄԿՓ-ում նրա «Ընդհատված մանկություն» ֆիլմն արժանացել է Հրանտ Մաթևոսյանի  անվան հատուկ մրցանակի: 2013-ին Ջիվան Ավետիսյանն այդ ֆիլմով  մասնակցել է Էստոնիայի Baltic Event կինոշուկային, իսկ 2014-ին Կաննի 67-րդ ՄԿՓ-ի շուկայում ներկայացրել է «Թևանիկը»  և «Վերջին բնակիչը» կինոնկարի նախագիծը:

 

Ֆիլմացանկ

Առաջին իմ սեր (1999, կ/մ), Պատրանք (2001, կ/մ), Քամուն ընդառաջ (2004 վավ.), Սեփական պատմության արահետներով (2005, վավ.), Աննկատ կյանք (2006, կ/մ), Արևածագն Արցախում խաղաղ է (2007), Մխացող պատրույգ (2009, վավ.), Փրոմոշըն ֆիլմեր (2009, վավ.), Թաքուն հայեր (2009, վավ.), Գտնված երազ (2010), Բաժանված զույգը (2010, վավ.), Քառատված խաչ (2010, վավ.), Կենսական շարժումներ (2010, վավ.), Պրոտոկոլային ծուղակ (2010, վավ.),Ղարաբաղ. թաքնված գանձ (2011, վավ.), Փրկված բեկոր (2010, վավ.), Թշնամի մուրճը (2010, վավ.), Հայերը` Մռավից Արաքս (2011, վավ.), Ճանապարհ դեպի… (2012, վավ.), Ընդհատված մանկություն (2013), Թևանիկ (2014):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն