Ֆիլմեր

Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան

Վերադարձ
Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան

Շողիկ Թադևոսյան

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2007-ից աշխատում է Հայաստանի առաջին անկախ կինոստուդիայում՝ Այսօր-Պլյուս ֆիլմարտադրությունում։ Մասնակցել է մի շարք միջագային պրոդյուսերական մարզումային ծրագրերի, համաարտադրական ֆորումների ու կինոփառատոների։ 2012-ին մասնակցել է EAVE հեղինակավոր պրոդյուսերական ծրագիրին։ «Ռոմանտիկները» նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։

 

Ֆիլմացանկ

Խխունջը (2006, կ/մ), Փետրվարի 25-ը (2007, կ/մ), Ռոմանտիկները (2014):

 

Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան

Արեգ Ազատյան(ծն. 1986, Երևան)

Ռեժիսոր, սցենարիստ,  գրող, պրոդյուսեր:  Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2004-ից աշխատում է Հայաստանի առաջին անկախ կինոստուդիայում՝ Այսօր-Պլյուս ֆիլմարդադրությունում։ Չորս գրքի հեղինակ է, մի շարք պետական ու միջազգային գրական մրցանակների դափնեկիր։ Սեփական պատմվածքների հիման վրա նկարահանել է երեք կարճամետրաժ ֆիլմ, որոնք մասնակցել են ավելի քան 30, այդ թվում՝ Ռոտերդամի, Սան Պաուլուի, Գյոթեբորգի, Փարիզի և այլ միջազգային կինոփառատոների։ «Ռոմանտիկները» նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։

 

Ֆիլմացանկ

Էշը (2005, կ/մ), Ճանճը (2006 կ/մ), Զատիկի ոտքից բռնած (2009 կ/մ), Ծովում չերևացող դելֆինները (2011, վավ.), Ռոմանտիկները (2014):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն