Ֆիլմեր

Արման Երիցյան

Վերադարձ
Արման Երիցյան

Արման Երիցյան ( ծն. 1975)

Ռեժիսոր, սցենարիստ:  2000-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի  ռեժիսուրայի բաժինը: Տարիներ  շարունակ աշխատել է «Մոնարխ ֆիլմ»-ի, «Ինտերնուզ Արմենիա»-ի, «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի և Հայաստանի մի շարք հեռուստաընկերությունների հետ, նկարահանել ավելի քան 50 սոցիալական հոլովակ և վավերագրություն: Աշխատել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության համար որպես «Դարի հերոսները» փաստագրական շարքի ռեժիսոր: Հեղինակ է մրցանակակիր ֆիլմերի («Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի» և այլն): 2007-ից համագործակցում է «Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ: Եղել է «Ոսկե ծիրան», Banff World Media, Վավերագրական կինոյի «Ռուսաստան» բաց փառատոնի և այլ կինոփառատոների ժյուրիի անդամ:

 

Ֆիլմացանկ

Վերջ (2003), Ուզում եմ ասել (2003),  Բաց երկնքի տակ (2005),  Ողջույն, Ֆելլինի (2006), Արամ Խաչատրյան (2007), Հայաստանի վերջին լարախաղացը  (2010), Donkeymentary (2012), Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է (2014):

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն