Ֆիլմեր

Դիթրիխ Բրյուգեման

Վերադարձ
Դիթրիխ Բրյուգեման

Դիթրիխ Բրյուգեման (ծն. 1976, Մյունխեն, Գերմանիա)

2000-06 թթ. ռեժիսուրա է ուսանել Պոտսդամ - Բաբելսբերգի կինոյի և հեռուստատեսության  «Քոնրադ Վոլֆ» համալսարանում: Մի քանի կարճամետրաժ ֆիլմից հետո նրա «Ինը տեսարան» լիամետրաժ աշխատանքը, որի սցենարը գրել էր քրոջ՝ Աննայի հետ, 2006-ին Բեռլինալեում շահեց հանդիսատեսի համակրանքը, ցուցադրվեց Գերմանիայի ու արտերկրի տարբեր փառատոներում և Achtung Berlin  ԿՓ-ում ճանաչվեց լավագույն խաղարկային ֆիլմ: Կինովարձույթ ընդունված նրա «Վազիր, եթե կարող ես»  առաջին կինոնկարը 2010-ին դարձավ Բեռլինալեի «Գերմանական կինոյի հեռանկարներ» ծրագրի բացման ֆիլմը: Այս կինոնկարը ցուցադրվեց ավելի քան 30 ՄԿՓ-ում և արժանացավ ժյուրիի ու հանդիսատեսի մրցանակների: Բրյուգեմանի քույրը նաև նրա «Տեղափոխություն» ֆիլմի սցենարի համահեղինակն է: «Խաչի ճանապարհը» նրանց չորրորդ համատեղ աշխատանքն է: Այս ամենից զատ,  Բրյուգեմանը նկարահանել է և մի շարք երաժշտական տեսահոլովակներ:

 

Ֆիլմացանկ
Ավելի շատ լույս  (2004, կ/մ), Ինչո՞ւ է պրն Վ.-ն մոլեգնում (2004, կ/մ), Կատյայի ձեռքից համարյա ամեն ինչ գալիս է (2005, կ/մ), Ինը տեսարան (2006, կ/մ), Վազիր, եթե կարող ես (2010), Մեկ կրակոց (2011, կ/մ), Տեղափոխություն (2012),  Խաչի ճանապարհ (2014):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն