Ֆիլմեր

Շարլոթ Շյոլեր

Վերադարձ
Շարլոթ Շյոլեր

Շարլոթ Շյոլեր

Պարուհի, խորեոգրաֆ, կինոյի և թատրոնի դրամատուրգ, դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր: Ծնվել է Դանիայում, սովորել Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիայում, ինչպես նաև Փարիզի դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում: 1997-ին հիմնել է պարային ընկերություն և նկարահանել «Աֆրոբիկը»՝ 60 րոպեանոց ուսուցողական տեսաֆիլմ աֆրիկյան պարի մասին: 2000 և 2001 թթ. արժանացել է Դանիայի արքայական մշակույթի նախարարարության դրամաշնորհներին՝ անցումային ծեսերը Սենեգալում և Գաբոնում ուսումնասիրելու համար: 2001-ից բեմադրել է Մերի Վիգմանի և Վալեսկա Գերթի նման խորեոգրաֆներից ու պարոհիներից ներշնչված սեփական ներկայացումները: Շյոլերը երգիծանքի և սոցիալական  մեկնաբանության սեփական ոճն է ստեղծել՝ պարը, թատրոնն ու կաբարեն օգտագործելով բուռլեսկային և սյուրռեալիստական եղանակով: Նրա ներկայացումները շրջել են տարբեր երկրներով և գովեստների արժանացել Թորոնթոյում, Նյու Յորքում, Լոնդոնում ու Փարիզում:  

 

Ֆիլմացանկ
Բոլոր հնարավոր միջոցներով (2013, կ/մ):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն