
Միրոսլավ Սլաբոշպիտսկի
Վերադարձ
Միրոսլավ Սլաբոշպիտսկի (ծն. 1974, Կիև, Ուկրաինա)
Ավարտել է Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի և արվեստների պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը՝ գեղարվեստական ֆիլմի մասնագիտացմամբ: Աշխատել է Կիև Դովժենկոյի անվան կինոստուդիայում և Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ»-ում: Նրա երկրորդ ֆիլմը՝ «Ախտորոշումը», հավակնել է Բեռլինալեի «Ոսկե արջին»: Հաջորդ՝ «Խլություն» կարճամետրաժ աշխատանքով երկորդ անգամ է մասնակցել Բեռլինալեին՝ դարձյալ հավակնելով «Ոսկե արջի»: 2010-ին Ռոտերդամի կինոփառատոնի Հյուբերտ Բալս հիմնադրամից դրամաշնորհ է ստացել իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Ցեղի» վրա աշխատելու համար: 2012-ին Լոկառնոյի ԿՓ-ում արժանացել է «Արծաթե ընձառյուծի»: 2013-ին նրա «Միջուկային թափոն» ֆիլմը առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: 2013-ից Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:
Ֆիլմացանկ
Պահակը (1995, կ/մ), Միջադեպ (2006, կ/մ), Ախտորոշում (2009, կ/մ), Խլություն (2010, կ/մ), Միջուկային թափոն (2012, կ/մ), Ցեղը (2014):