Ֆիլմեր

Ռիչարդ Լինքլեյթեր

Վերադարձ
Ռիչարդ Լինքլեյթեր

Ռիչարդ Լինքլեյթեր (ծն. 1960, Հուսթոն, Թեքսաս)

1982-ին ընդհատել է  ուսումը Հյուսթոնի պետական համալսարանում և աշխատանքի անցել Մեքսիկական ծոցի առափնյա  նավթահան հարթակում: Ապա տեղափոխվել է Թեքսասի մայրաքաղաք Օսթին, որտեղ կինոընկերություն է հիմնել և սկսել է աշխատել իր առաջին՝ «Անհնար է գիրք կարդալով հերկել սովորել» ֆիլմի վրա (1988): Երեք տարի անց թողարկել է «Դատարկապորտը»՝ 1990-ականների երիտասարդական մշակույթին ուղղված մի խորաթափանց հայացք, փաստորեն անսյուժե  պատմություն,  որը շատ սիրվեց  փառատոնային շրջապտույտում ՝ նախքան 1991-ին Սանդենսում մեծ ճանաչում նվաճելը: Լինքլեյթերի հետագա գործերից են «Թմբիրի մեջ և խռովահար» ֆիլմը, որ վերնագիրը հիշեցնում է «Led Zeppelin» խմբի՝ 70-ականների  հիթը, և «Արևածագից առաջ» կինոնկարը, որի համար 1995-ին Բեռլինի ՄԿՓ-ում  «Արծաթե արջի» արժանացավ՝ որպես լավագույն ռեժիսոր: Լինքլեթերը նաև Օսթինի կինոընկերության գեղարվեստական ղեկավարն է. այս ընկերությունը նա հիմնել է 1985-ին՝ աշխարհի տարբեր երկրներում ստեղծված ֆիլմեր ներկայացնելու համար, այնպիսի ֆիլմեր, որոնք, սովորաբար, Օսթինում չեն ցուցադրվում: Այժմ երկրի լավագույն կինոազմակերպություններից մեկը՝ Օսթինի կինոընկերությունը,  տարեկան շուրջ 200 ֆիլմ է ցուցադրում, կրթական ծրագրեր ունի և 1996-ից  ի վեր գրեթե 1. 500.000 դոլարի դրամաշնորհներ է տրամադրել Թեքսասի կինոգործիչներին:

 

Ֆիլմացանկ
Վուդսթոք (1985, կ/մ), Անհնար է գիրք կարդալով հերկել սովորել (1988), Դատարկապորտը (1991), Թմբիր մեջ և խռովահար (1993), Արևածագից առաջ (1995), Արվարձան (1996),

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն