Նորություններ

ՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Վերադարձ 20 Հունիսի 2014 15:44
ՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Այսօր` հունիսի 20-ին,«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա արտամրցութային ծրագրերը: Բանախոսներ Միքայել Ստամբոլցյանը («Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն), Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար) և Տաթևիկ Մանուկյանը («Ոսկե ծիրան»-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար) ներկայացրեցին արդեն ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «Ֆիլմեր առանց սահմանների»ծրագրերը, ինչպես նաև «Հայեր`հայացք ներսից և դրսից»  և  այս տարի առաջին անգամ իրականացվող Սոցիալական փոփոխությունների կինո խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաինական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագրերը: Նշենք, որ այս տարի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղութուն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառի Կաննիկինոփառատոնիգլխավորմրցանակակիր «Ձմեռային քուն» (The Winter Sleep) (ռեժ.` Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, նույն Կաննիկինոփառատոնիգլխավորմրցույթից «Երկու օր, մեկ գիշեր» (TwoDays, OneNight ) (ռեժ.` Ժան Պիեռ և Լյուք Դարդեններ, Բելգիա-Ֆրանսիա-Իտալիա, 2014թ.) ֆիլմը, ԲեռլինիկինոփառատոնիԳլխավորմրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց» (Black Coal, Thin Ice) (ռեժ.` ՅինանԴիայո, Չինաստան, 2014թ.) ֆիլմը: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» (Barbaric Land) (Ֆրանսիա, 2013թ.) եւ Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմը: Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբկցուցադրվիԿաննիկինոփառատոնիկրկնակիմրցանակակիր «Անփոփոխ գործոն» (TheConstantFactor, Լեհաստան, 1980) ֆիլմը եւ ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի “Եղիցի լույս” մրցանակը:

ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետահայաց  ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներՍերգեյ Փարաջանովի, ԿիմԿի-դուկի(Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և ԱմոսԳիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ոսկե ծիրան»-ը պատիվ կունենա «Փարաջանովյան թալեր» մրցանակով պարգևատրել ԿիմԿի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար ԻոսելիանիինևԱմոսԳիտային, ովքերփառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: ՕթարԻոսելիանիիհետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊՈԵՏԻԿ ԿԻՆՈ

«Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինական կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչեւ մեր օրերը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԿԻՆՈ

Լեհականֆիլմերիծրագիր

Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ը հպարտությամբ ներկայացնում է մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են այլևայլ երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որ ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում  են: Մեր ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Ծրագիրը կբացվի լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի,  Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ: Ի լրումն քննարկման՝ Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցնացնի երկու սեմինար: Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն են  Ռիչարդ Պենյան և Ադամ Միխնիկը,  կազմակերպվել է culture.pl-ի կողմից որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ ունի մշակութային համագործակցություն և մշակութային փոխանակումներ նախաձեռնել ու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ:

ՖԻԼՄԵՐԱՌԱՆՑՍԱՀՄԱՆՆԵՐԻ

«Ֆիլմեր առանց սահմաններրի» արտամրցութային ծրագրում ավանդաբար կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Ծրագիրը կներառի շուրջ 16 ֆիլմ, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ: Կինոծրագիրը մաս է կազմում «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների կողմից: Ծրագրի մասին առավել մանրամասն` շուտով:

ՀԱՅԵՐ` ՀԱՅԱՑՔԴՐՍԻՑևՆԵՐՍԻՑ

Արդեն երրորդ տարին իրականացվող այս տեղեկատվական ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների գործեր: Ծրագրում ներառված է 18 ֆիլմ:

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԻՆՈ»

«Գերմանական նոր կինո» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն վերջին տարիներին գերմանական արտադրության լավագույն ֆիլմերից (թվով 3 ֆիլմ):

ՓԱՌԱՏՈՆԻԲԱՑՄԱՆ ևՓԱԿՄԱՆՖԻԼՄԵՐ

Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռանգույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ: Փառատոնի փակման ֆիլմն է ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան- ԼյուքԳոդարի «Հրաժեշտ լեզվին» (Goodbye to Language) Կաննի մրցանակակիր ֆիլմը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն