Ֆիլմեր

Ռութ Միհան

Վերադարձ
Ռութ Միհան

Ռութ Միհան

Կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակակիր իռլանդացի սցենարիստ և ռեժիսոր: Ավարտել է Մեծ Բրիտանիայի ազգային կինոյի և հեռուստատեսության դպրոցը, մասնակցել է EAVE-ի և Moonstone-ի կատարելագործման ծրագրերին: Անցած տասնամյակում աշխատել է մի շարք լավագույն իռլանդական և անգլիական արտադրող ընկերությունների  (RTE, TG4, BBC, ինչպես նաև Canal +) հեռուստաշարքերի, վավերագրական ֆիլմերի և կինոդրամաների վրա: Նրա գործերից են «Ինչ կա աշխարհում», «Մեծ պատկեր» և «Հպանցիկ գեղեցկություն» շարքերը՝ մարդու իրավունքների մասին, «Ուլիսեսը» պատկերացնելիս» մրցանակակիր ֆիլմը: Ռութ Միհանն  իր սցենարներով նկարահանել է նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից 15-ը մրցանակների են արժանացել:

 

Ֆիլմացանկ
Երիտասարդ փավիների ձայները (2001, վավ.), Մոտ (2001, կ/մ), Ան Սլի Մոր (2002, վավ.), Պայծառ  ձմեռ (2002, կ/մ), Դառն աշուն. երբ կարմիր մարդը կանաչեց (2002, կ/մ), Պրոտեուսի դրվագը. «Ուլիսեսը» պատկերացնելիս (2004, վավ.), Ինչ կա աշխարհում (2004, վավ.), Հպանցիկ գեղեցկություն (2004, վավ), Տնից լավ տեղ չկա. Կամերուն, վաճառվող արվեստ (2005, վավ.), Առանց սահմանների. Անտարկտիդա (2005), Տնից լավ տեղ չկա. Չինաստան և Ավստրալիա (2006, վավ.), Դիզելը երակներում. Նիոս Գեյլի... (2006), Տնից լավ տեղ չկա. Ղազախստան և Թունիս (2007, վավ.), Ինչ կա աշխարհում. Բոլիվիա և Պատագոնիա (2007, վավ.), Մեկը վեց տեղ (2008, վավ.), Ինչ կա աշխարհում. Պարագվայ և Կոլումբիա (2009, վավ.), Թռչող մեքենա. 21-րդ դարի զավակ  (2010, վավ.), Լիլու (2010, կ/մ), Թշնամական միջավայր (2011, վավ.), Ինչ կա աշխարհում. Բանգլադեշ և Վիետնամ (2011, վավ.), Մարդու կշիռը (2012, կ/մ), Տղամարդիկ և կանայք (2013, կ/մ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն