Ֆիլմեր

Ուբերտո Պազոլինի

Վերադարձ
Ուբերտո Պազոլինի

Ուբերտո Պազոլինի (ծն. 1957, Հռոմ)

Պրոդյուսեր ռեժիսոր, սցենարիստ: «Նատյուրմորտը» Ուբերտո Պազոլինիի երկրորդ լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է՝ 2008-ին թողարկված  և Վենետիկի, Բրյուսելի, Փալմ Բիչի ու այլ ԿՓ-երի մրցանակներին արժանացած «Մաչան»-ից հետո: Պազոլինին կինոյի ասպարեզ է մտել 1983-ին՝ սկսելով  որպես  ցրիչ «Մահվան դաշտեր»  ֆիլմի նկարահանման հրապարակում և 1994-ին դառնալով Redwave Films կինոընկերության հիմնադիր անկախ պրոդյուսեր: Նրա թողարկած առաջին ֆիլմը ռեժիսոր Ալան Թեյլորի «Փալուքավիլն»  էր՝ Վենսան Գալլոյի մասնակցությամբ: Այնուհետև Պազոլինին թողարկեց «Տղամարդկանց մերկապարը», որի միջազգային շահույթն ավելի քան 250 միլիոն դոլար կազմեց: Ի թիվս բազմաթիվ միջազգային պարգևների ֆիլմը՝ որպես լավագույն կինոնկար, 1997-ին արժանացավ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և 1998-ին առաջադրվեց «Օսկարի»: Պազոլինին է թողարկել նաև «Սիրելի բարեկամը» (ըստ Մոպասանի), որի դերակատարներն են Ռոբերտ Փաթինսոնը, Ումա Թուրմանը, Քրիստինա Ռիչչին ու Քրիստին Սքոթ Թոմասը, ինչպես և ճանաչված հեռուստատեսային սցենարիստ Ուիլյամ Այվորիի «Որքան ավելի ես մոտենում» ու Յան Հոլմի մասնակցությամբ ստեղծված  «Կայսեր նոր հանդերձանքը» ֆիլմերը:

 

Ֆիլմացանկ
Մաչան (2008), Նատյուրմորտ (2013).

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն