Ֆիլմեր

Բեսո Սոլոմանաշվիլի

Վերադարձ
Բեսո Սոլոմանաշվիլի

Բեսո Սոլոմանաշվիլի (ծն. 1964)

1986-ին ավարտել է Վրաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը, միաժամանակ ուսանել վավերագրական կինոռեժիսուրայի ուսումնարանում: 1966-ին ավարտել է Վրաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  խաղարկային կինոյի ռեժիսուրայի բաժինը (Գիորգի Շենգելայայի արվեստանոց): 1993-94 թթ.՝ Աբխազիայի պատերազմի ժամանակ, եղել է Գիորգի Խայնդրավայի «Երազանքների գերեզմանոց» խաղարկային-վավերագրական ֆիլմի ռեժիսորի ասիստենտը, 1998-2000 թթ.՝ Վրաստանի  հեռուստաֆիլմերի ընկերության  ռեժիսոր: 2010-ից մինչ օրս «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է: 1998-11 թթ. հրապարակել է «Մաքսանենգները», «Զամորա», «Լոնդոն-Զուզումբո» պատմվածքների ժողովածուները: 2008-ին դարձել է «Սոլոսոլո»  ընկերության համահիմնադիր: Սցենարիստ Իրակլի Սոլոմանաշվիլու հետ աշխատում է սցենարների վրա և թողարկում վավերագրական ու խաղարկային ֆիլմեր:

 

Ֆիլմացանկ
Վերնիսաժ (1995), Արյունոտ սցենար (1996), Փորձենք միասին (1998), Հայրիկ, միգուցե մնամ բանակում (2001), Իշխան Մաճաբելի. ամերիկյան օծանելիք (2008), Տունդարձ (2009), Պայթուցիչ (2013):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն