Նորություններ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ (30.06.2014)

Վերադարձ 30 Հունիսի 2014 13:03
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ  (30.06.2014)

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա Երևանում, հուլիսի 14-16, Երևանի «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում, «Անի Պլազա» հյուրանոցում:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: 10 նախագծերից մեկը ստանալու է 10 000 ԱՄՆ դոլար մրցանակ:

Նախագծերի հավաքագրումը սկսվել է 2014 թվականի մայիսի 1-ից, վերջնաժամկետը հունիսի 1-ն էր, որը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 15-ը: Հավաքված նախագծերից 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից, ընդ որում երկուսը համատեղ արտադրություն են` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ) ընտրվել են մասնակցելու մրցույթին:

Այդ 10 նախագծերն են.

1. «Մշոճառընտիր», ռեժ. Սերժ Ավետիքյան, պրոդ. Արմինե Հարությունյան, Հայաստան

2. «Քարքարոտ արահետներ», ռեժ. Առնո Խայաջանյան, պրոդ. Մագալի Շիրուզ, Ֆրանսիա

3. «Մեկ կանաչ, երեքկապույտ», ռեժ. Արսեն Առաքելյան, պրոդ. Նարեկ Թովմասյան, Հայաստան

4. «Վերջին ներարկումը», ռեժ. Գուրգեն Ջանիբեկյան, պրոդ. Արծվի Բախչինյան, Հայաստան

5. «Փիսիկ», ռեժ. Այսե Փոլատ, պրոդ. Մեհմետ Ակտաս, Գերմանիա

6. «Չուհաջյանի քայլերով», ռեժ./պրոդ. Մեսուտ Թուֆան, համառեժ. Արա Շիրինյան, Թուրքիա

7. «Ծեր ծառը», ռեժ. Մարիամ Օհանյան, պրոդ. Թունա Յիլմազ, Հայաստան

8. «Պաստելիաղոտնկարը», ռեժ./պրոդ. Սեվդա Ուսանողլու, Թուրքիա

9. «Ժամանակ», ռեժ./պրոդ. Նուրիյե Բիլիչի, Թուրքիա

10. «Անատոլիական հեղափոխականը. ընկերՓարամազը», ռեժ. Կադիր Ակին, պրոդ. Հալուկ Ունալ, Թուրքիա

 

Ժուրիի անդամներն են`

-    Ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա)

-    «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա)

-    Ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա)

-    Ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա)

-    Լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան)

-    «Եվրասիա» Հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան)

-    Նաիրա Սուլթանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից (Հայաստան)

 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

 

Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան դրամաշնորհով:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն