Ֆիլմեր

Ալի Հաքիմ

Վերադարձ
Ալի Հաքիմ

Ալի Հաքիմ

Աֆղանստան կատարված խորհրդային ներխուժման ժամանակ ընտանիքի հետ փախել է Գերմանիա: Այնտեղ ավարտել է դպրոցը և որոշել կինոյով զբաղվել: «Փաստաբաններ» հեռուստասերիալում պրակտիկա անցնելուց հետո աշխատել է որպես առաքիչ, վարորդ, տեսաօպերատոր և գլխավոր մենեջեր: 2008-ին սկսել է սովորել ԶԼՄ-երի ակադեմիայում, որտեղ հեղինակել է կարճամետրաժ ֆիլմեր, ինստալացիաներ և գովազդային հոլովակներ: «Խենթի պես սիրահարված» կարճամետրաժ ֆիլմը դարձավ նրա ավարտական աշխատանքը, որը ներկայացվեց Համբուրգի կինոստուդիայի «Նոր տաղանդ» մրցանակին: 2011-ից հիմնել է let’s be awesome  սեփական կինոընկերությունը և թողարկել գովազդային հոլովակներ ու կարճամետրաժ կինոնկարների: 2013-ին սկսել է Աֆղանստանում նկարահանել  «Թաուիզ.գիր անողը»:  Ֆիլմերի որակավորման գերմանական հանձնաժողովի կողմից այս աշխատանքն արժանացել է «Ամսվա կարճ ֆիլմ» և «Առանձնապես արժեքավոր» գնահատականներին: Ներկայումս Ալի Հաքիմն աշխատում է աֆղանցի ոստիկանի մասին պատմող կարճամետրաժ անիմացիայի և երկու խաղարկային ֆիլմերի վրա՝ որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարի հեղինակ:

 

Ֆիլմացանկ
Փոխվածը (2007, կ/մ), Տաքսի (2009, կ/մ), Ռոստամ (2009, կ/մ), Խենթի պես սիրահարված (2010, կ/մ), Առաջին ժամադրություն (2012, կ/մ), Թաուիզ.գիր անողը (2014, կ/մ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն