
Կոռնել Մունդրուցո
Վերադարձ
Կոռնել Մունդրուցո(ծն. 1975)
Նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Հաճելի օրերը», 2002-ին արժանացել է Լոկառնոյի ՄԿՓ-ի «Արծաթե ընձառյուծին»: Երրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Հովհաննան», որ Ժաննա դ’Արկի պատմությունն է ֆիլմ-օպերայի ժանրով, 2005-ին ներկայացվել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրում: «Դելտան» 2008-ին ընդգրկվել է Կաննի մրցույթային ծրագրում և արժանացել FIPRESCI-ի մրցանակին: «Քնքուշ որդի. Ֆրանքենշտեյն նախագիծը» ևս 2010-ին մասնակցել է Կանիի մրցույթին:
Ֆիլմացանկ
Ես սա եմ ուզում և ուրիշ ոչինչ (2000), Օր օրի (2001, կ/մ), Հաճելի օրեր (2002), Փոքրիկ ապոկրիֆ թիվ 1 (2002, կ/մ), Ժաննա դ’Արկը գիշերային ավտոբուսում (2003, կ/մ), Փոքր ապոկրիֆ թիվ 2 (2004, կ/մ), Կորած և գտնված («Կարճատև լռություն» նովելը, 2005), Հովհաննա (2005), Դելտա (2008), Քնքուշ որդի. Ֆրանքենշտեյն նախագիծը (2010), Սպիտակ աստված (2014):