Նորություններ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Վերադարձ 15 Հուլիսի 2014 13:34
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

“Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրն սկսվեց մամլո ասուլիսներով: Լրագրողներին ներկայացվեցին միջազգային մրցութային ծրագրում ներկայացված “Ցեղը” ֆիլմը (որպես բանախոս հանդես եկավ ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Յանա Նովիկովան) և Երևանյան պրեմիերաներ ծրագրում ընդգրկված “Գիրքը” ֆիլմը (որպես բանախոս հանդես եկավ ռեժիսորը` Վիտալի Մանսկին, ֆիլմի պրոդյուսեր Նատալիա Մանսկայան և ֆիլմի գեղարվետսական պրոդյուսեր Մեսրոպ քհն. Արամյանը): Առանձին մամլո ասուլիսով հանդես եկավ փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Փառատոնային օրակարգը շարունակվեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մեկնարկով և անվանի ավստրիացի օպերատոր Քրիստիան Բերգերի վարպետության դասով: Նշենք, որ վարպետության դասի ընթացքում “Ոսկե ծիրան”-ի հեղինակավոր մրցանակներից մեկը` Վարպետ մրցանակը հանձնվեց անվանի կինոգործչին: Օրվա ծրագրում ներառված էր նաև անվանի կինոգետ Ռիչարդ Պենյայի վարպետության դասը ԹՈՒՄՈ կենտրոնում: Դասախոսությունը վերնագրված էր. “Արդյեք արվեստ է. կինոյի գեղագիտությունը թվային հեղափոխությունից հետո”:

Տեղի ունեցան նաև “Ֆիլմեր առանց սահմանների” և “Ուկրաինական պոետիկ կինո” ծրագրերի մեկնարկները:

Օրվա կարևորագույն միջոցառումները, թերևս, Վիտալի Մանսկու “Գիրքը” ֆիլմի երևանյան պրեմիերան էր, որին ներկա էր ՀՀ Նախագահ պրն. Սերժ Սարգսյանը:

Տեղի ունեցավ Կիմ Կի-դուկի Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը նրա “Պիետա” ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի ցուցադրությանը նախորդեցին պաշտոնական ողջույնի խոսքեր փառատոնի տնօրենի և իր` հռչակավոր ռեժիսորի հյուրի կողմից: Կիմ Կի-դուկին որպես նվեր շնորհվեց հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի կտավնրից մեկը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն