Նորություններ

ՕՐ ԵՐՐՈՐԴ

Վերադարձ 16 Հուլիսի 2014 11:21
ՕՐ ԵՐՐՈՐԴ

“Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն իր ընթացքի մեջ է, և փառատոնային երրորդ օրն սկսվեց “Ռեժիսորներ առանց սահմանների” ծրագրի բացմամբ: Իրադարձությանը հաջորդեցին ավանդական մամլո ասուլիսները: Լրագրողների հետ հանդիպում ունեցավ և հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանեց իսրայելցի հռչակավոր ռեժիսոր Ամոս Գիտայը: Ասուլիսների օրակարգը շարունակվեց միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված “Ես նա չեմ” ֆիլմի ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմողլուի հետ հանդիպմամբ և ամփոփվեց “Սոցիալական փոփոխությունների կինո” ծրագրի ներկայացմամբ, որին որպես բանախոսներ հանդես եկան Պավել Պոտորոչինը, Ռիչարդ Պենյան, Ադամ Միխնիկը և Սուսաննա Հարությունյանը: Նշենք, որ “Սոցիալական փոփոխությունների կինո” ծրագիրը մեկնարկեց այսօր` “80 միլիոն” ֆիլմի ցուցադրությամբ:

Տեղի ունեցավ նաև վարպետության երկու դաս` Ցզյա Չժանկեի բաց դասը Նաիրի կինոթատրոնում և Քեն Դավիդյանի հանդիպումը ԹՈՒՄՈ կենտրոնում:

Երեկոյան փառատոնային ծրագիրը նշանավորվեց Ամոս Գիտայի Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումով, որին ներկա գտնվեց ինքը` ռեժիսորը: “Անա Արաբիա” ֆիլմի ցուցադրությանը նախորդեց ռեժիսորին “Փարաջանովյան թալեր” մրցանակի հանձնման արարողությունը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն