Նորություններ

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Վերադարձ 17 Հուլիսի 2014 11:25
ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

“Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ փառատոնի հինգերորդ օրը նշանավորվեց հռչակավոր Օթար Իոսելիանիի այցով և ներկայությամբ: Առավոտյան ռեժիսորը հանդիպեց լրագրողներին և խոսեց կինոյի, իր անցած ճանապարհի և մեր իրականության մասին` պատասխանելով նաև հանդիպմանը եկած լրագրողների հարցերին: Օրվա երկրորդ կեսին Իոսելիանին հանդիպեց նաև իր կինոյի սիրահարներին` փոքրիկ ելույթ ունենալով իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացմանը: Հանդիսության ընթացքում Հարություն Խաչատրյանը փառատոնի կողմից ռեժիսորին շնորհեց Փարաջանովյան թալեր հատուկ մրցանակը` համաշխարհային կինոյում անգնահատել վաստակի և ներդրման համար:

Փառատոնային օրակարգն այսօր ներառեց նաև միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված ֆիլմերից չորսը` “Արարողություն” (ռեժ.` Ավի Վայսբլայ, Էլիրան Քնոլեր), Ձիթենյաց լեռան ծաղիկներ (ռեժ.` Հեյլիկա Պիկկով), Ռուսական ձմեռ, (ռեժ.`Քրիստինա Պիկկի, Սանդհյա Դեյզի Սունդարամ, Բենի Յաբերգ, Դիթեր Դեսվարտ, Տրիստան Դոզ, Բերնադետ Տուզա-Ռիտեր) և “Դոմինոյի էֆեկտը” (ռեժ.`Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի) ներկայացնող մամլո ասուլիս, որտեղ լրագրողներին հանդիպեցին ֆիլմերի հեղինակները: Մամլո ասուլիսով հանդես եկավ նաև “Cinema Express- Հայաստան Վրաստան” նախագիծը, որի մասին որպես բանախոսներ խոսեցին “Ոսկե ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի կինոփառատոնի գեարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն և Հենրիխ Բոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխազ Սալդաձեն:

Կեսօրին տեղի ունեցան Ռիչարդ Պենյայի վարպետության դասը` «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» թեմայով և Լևան Կոգուաշվիլու հանդիպումը ԹՈՒՄՈ-ում:

Օրն ամփոփվեց ինչպես միշտ` բացօթյա հանդիպումերով` Շառլ Ազնավուրի հրապարակում և Պողոսյան այգիներում:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն