Նորություններ

“Cinema Express: Հայաստան-Վրաստան”

Վերադարձ 17 Հուլիսի 2014 11:45
“Cinema Express: Հայաստան-Վրաստան”

Աննախադեպ տարածաշրջանային նախագծի մեկնարկ

“Ոսկե ծիրան” կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ նախաձեռնել է մի նոր միջսահմանային նախագիծ“Cinema Express: Հայաստան-Վրաստան”: Նախագիծն իրականացվում է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցություն է ստանում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպության կողմից:

 Նախագիծը պաշտոնապես կներկայացվի “Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Նախագիծը կամփոփվի 2014թ. դեկտեմբերին Թբիլիսիում ամփոփիչ մամլո ասուլիսով:

 Cinema Express: Հայաստան-Վրաստան նախագիծը կիրականացվի Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման ալիքի շրջանակներում և նրանծ տարածաշրջաններում, որպես թիրախային աշխարհագրություն: Cinema Express նախագիծն իր գործունեության շրջանակով աննախադեպ միջոցառում է տարածաշրջանում:

 Իրականացվելով “Փառատոն անիվների վրա” (հյուր փառատոն) ձևաչափում` Cinema Express-ը կունենա ինը աշխարհագրական ուղղություն. Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի` Հայաստանում, Ախալքալակ, Նինոցմինդա, Ախալցխա, Թբիլիսի` Վրաստանում:

 Նախագծի նպատակն է մշակույթի և հատկապես կինոարվեստի ներգրավումը և/կամ օգտագործումը` որպես միջմշակութային երկխոսության, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին առավել մերձեցման  արդյունավետ ձև: Cinema Express-ը նպատակ ունի խթանել սոցիալական արդարության հաստատմանը, ինչը ենթադրում է սոցիալական բոլոր շերտերի մարդկանց հնարավորություն ընձեռել մուտք ունենալ մշակութային որակյալ արտադրանքին:   Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց անմասն լինելու խնդիրը: Եվ հրատապ է այս երկու երկրների միջև սոցիալ-մշակութային ինտեգրացիայի և միջմշակութային երկխոսության խորացումը: Մշակութային ապակենտրոնացման միջոցով Cinema Express-ը կխթանի սոցիալ-մշակութային կոնսոլիդացիան մայրաքաղաքի և հեռավոր մարզերի միջև, կառաջխաղացնի ընդհանուր մշակութային փորձառությունները և կավելացնի սոցիալ մշակութային արդարությունը ողջ տարածաշրջանում: Cinema Express-ը նաև աուդիո-վիզուալ խնդիրներին կանդրադառնա և արտադրանքի բաշխման նոր հարթակներ կառաջարկի: Հայաստանից և Վրաստանից վեց բարձրարժեք ֆիլմ կփոխանակվի և կցուցադրվի հանրության համար: Ցուցադրություններին կհաջորդեն մասնագետների հետ բանավեճ և ռեժիսորների հետ հարց ու պատասխանի  սեսսիաներ: Նախագծին մասնակցելու կհրավիրվեն միջազգային հյուրեր:

 Ասուլիսի բանախոսներն են.

Հարություն Խաչատրյան, “Ոսկե ծիրան” ՄԿՓ տնօրեն

Նինո Անջափարիձե, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար

Մալխազ Սալդաձե, Հենրիխ Բոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող

Սուսաննա Հարությունյան, “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ գեղարվեստական տնօրեն

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն