Նորություններ

ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Վերադարձ 18 Հուլիսի 2014 10:49
ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

“Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շաբաթը մոտենում է իր ավարտին, սակայն մեր օրակարգը շարունակում է լինել նույնքան հագեցած և աշխույժ, որքան առաջին օրերին: Փառատոնի վեցերորդ օրն սկսվեց մամլո ասուլիսներով. Լրագրողներին հանդիպեցին միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված Քարե գետը, (ռեժ.` Ջովանի Դոնֆրանչեսկո) ևՄեղվապահը, (ռեժ.` Մանո Խալիլ) ֆիլմերի, “Կորիզ” կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված մի քանի ֆիլմ, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրում ներկայացված “Փուշը” (ռեժ.` Սուրեն Բաբայան) և “Խնդրում եմ բնական եղիր” (ռեժ.` Հայկ Քոչարյան) խաղարկային ֆիլմերի հեղինակները:

Օրվա իրադարձությունների, թերևս, ամենակենտրոնական միջոցառումը հռչակավոր Քշիշտոֆ Զանուսիին Հայ առաքելական եկեղեցու հատուկ “Եղիցի լույս” մրցանակի շնորհումն էր Մայթ Աթոռ Սբ. Էջմիածնում: Մրցանակը ռեժիսորին հանձնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Օրվա երկրորդ կեսին կայացավ Զանուսիի “Հաստատուն գործոն” (1980թ.) ֆիլմի երևանյան պրեմիերան “Մոսկվա” կինոթատրոնում:

Փառատոնային վեցերորդ օրվա օրակարգը ներառեց նաև անվանի գրող և սցենարիստ Պետրոս Մարկարիսի վարպետության դասը, ինչպես նաև վաստակաշատ կինեմատոգրաֆ Քրիստիան Բերգերի հանդիպում- դասախոսությունը ԹՈՒՄՈ կենտրոնում:

Երեկոյան Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում հյուրընկալվեցին փառատոնի հյուրերն ու մասնակիցները` տոնելու արվեստագետի հոբելյանը: Միջոցառման շրջանկներում Փարաջանովի տուն-թանգարանին շնորհվեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ “Անահիտ” մրցանակը: Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվել էր մեր երկար տարիների գործընկեր Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն