Նորություններ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոն

Վերադարձ 20 Հուլիսի 2014 10:13
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոն

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

“Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին, և Ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում հայտարարեց մրցանակակիրներին` հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի(Ուկրաինա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ).«Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի(Վրաստան)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի(Մեծ Բրիտանիա/Իտալիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ).«Դոմինոյիէֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու(Հունաստան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ»,ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ).Լիամետրաժ-խաղարկային.«Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան)

Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:

«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան),

Սցենարի հեղինակներ` ՎահրամՄխիթարյան, ԱլեքսանդրաՄայջինսկա

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի(Ուկրաինա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան(Հայաստան)

Խրախուսական մրցանակ. «Կույրժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի(Վրաստան)

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ

«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

 

 

Փակման արարողությունը նշանավորվեց նաև “Ոսկե ծիրան” ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորաբար` Փառատոնը “Փարաջանովյան թալեր” հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:

Արարողության մեկնարկին Փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ Մշակույթի նախարար տկն. Հասմիկ Պողոսյանին: Արարողությունն ամփոփվեց Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երևանի Քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ:

 

 

 «Ոսկեծիրան» ԵրևանիմիջազգայինկինոփառատոննիրականացվումէՀՀմշակույթինախարարությանաջակցությամբ: Փառատոնիգլխավորգործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ:

_______________________________

ՈսկեծիրանԵրևանիմիջազգայինկինոփառատոն

Մամլոկենտրոն, Մամլոխոսնակ` ԱնահիտՕրդյան

3 Մոսկովյանփող., 0001, Երևան, ՀՀ, Հեռ.` (+37410) 52 10 62, բջջ.` (+37494) 044 158,

Էլ-փոստ: press@gaiff.am, www.gaiff.am

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն