Նորություններ

ՀԹԿՊ 2014թ. հաղթողները հայտարարվեցին Երևանում

Վերադարձ 11 Օգոստոսի 2014 12:29
ՀԹԿՊ 2014թ. հաղթողները հայտարարվեցին Երևանում

Հուլիսի 16-ին Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նախագծերի զարգացման աշխատաժողովի պաշտոնական ժյուրին հայտարարեց հաղթող նախագիծը՝ ռեժիսոր Սեվդա Ուսանողլուի «Պաստելի աղոտ նկարը»:

«Պաստելի աղոտ նկարը» կարճաժմետրաժ խաղարկային նախագիծ է, որը պատմում է հայ մոր մասին, որը ստիպում է իր փոքրիկ դստերը անգիր անել Ղուրանից հատվածներ, ինչով փրկում է իր դստերը, որին զինվորները 1915թ.-ին բռնել էին և պահում էին գաղտնի թաքստոցում: Նախագիծը ստացավ 10000 ԱՄՆ դոլար:

Մեսութ Թուֆանի և Արա Շիրինյանի «Չուխաջյանի քայլերով» նախագիծը ստացավ ժյուրիի հատուկ մրցանակ: Սա դոկումենտալ նախագիծ է Թուրքական և Հայկական ընդհանուր մշակույթի մոռացված գանձերի մասին:

 

ՀԹԿՊ-ի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ Երևանում, հուլիսի 14-16, Երևանի «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովում մասնակցելու համար ընտրվել էին 10 նախագիծ՝ 5-ը Հայաստանից  և 5-ը Թուրքիայից:

Բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 14-ին և հյուրընկալեց հյուրերի և խոսնակների ինչպես փառատոնից, այնպես էլ գործակցող կազմակերպություններից: Նրանցից էր ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար տկն. Վիոլետա Տալանդիսը:

Հաջորդող երկու օրերի ընթացքում մասնակիցները ներկայացնում էին իրենց նախագծերը և անհատապես քննարկում էին դրանք ժյուրիի անդամների հետ՝ լսելու համար նրանց ավելի խոր գնահատականն ու դիտողությունները:

Ժուրիի անդամներն Էին ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա),     «Անադոլու Կուլտուր» կազմակերպության ծրագրերի համակարգող, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» Հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան) և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը (Հայաստան):

 Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան դրամաշնորհով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն