Նորություններ

Կինոէքսպրես. Հայաստան - Վրաստան

Վերադարձ 05 Սեպտեմբերի 2014 13:21
Կինոէքսպրես. Հայաստան - Վրաստան

Աննախադեպ տարածաշրջանային նախագծի մեկնարկ

 

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և Վրաստանի «Պրոմեթևս» կինոարվեստի կենտրոնի կողմից՝ «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ:

Նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 17-ին կազմակերպված եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագիծը կամփոփվի 2014թ. դեկտեմբերին Թբիլիսիում:

Կինոէքսպրես. Հայաստան - Վրաստան նախագիծը կիրականացվի Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման նախաձեռնությունների շրջանակներում:

«Փառատոն անիվների վրա» (Հյուր փառատոն) ձևաչափն ունեցող «ԿինոԷքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը կիրականացվի տասը վայրերում. Հայաստանում՝ Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանում՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, Թիֆլիս:

 

Ծրագրի նպատակն է Հայաստան-Վրաստան հարևան երկրների երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման միջոց դարձնել կինոմշակույթը, ինչպես նաև

Ծրագիրը նպատակ ունի խթանել սոցիալական արդարության հաստատմանը՝ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հասանելի դարձնալ որակյալ արտադրանքը: Երկու երկրներում էլ առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց մշակութային կարևոր իրադարձություններին ինտեգրելու խնդիրը:

Մշակույթի ապակենտրոնացման միջոցով «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան»ծրագիրըկխթանի սոցիալ-մշակութային համըդհանրության գաղափարի տարածմանը:

ԾՐԱԳԻՐ

ԳՅՈՒՄՐԻ , Սեպտեմբերի 5-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոն
17.00 – Բացման արարողություն և «Մանդարինները» ֆիլմի ցուցադրություն, ռեժ.՝ Զազա Ուռուշաձե
19.00 – «Թևանիկը», ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան
21.00 – Հայկականկարճամետրաժ ֆիլմերի ծրագիր
Բացօթյա ցուցադրություններ
20.00 – «Հարսները», ռեժ.՝ Թինաթին Քաջրիշվիլի
22.00 – «Շքամուտք», ռեժ.՝ Լուսինե Սարգսյան

Սեպտեմբերի 6-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոն
17.00 – «Ժպտա», ռեժ.՝ Ռուսուդան Չկոնիա
19.00 – «Հարսները», ռեժ.՝ Թինաթին Քաջրիշվիլի
21.00 – «Շքամուտք», ռեժ.՝ Լուսինե Սարգսյան

ԱՄԱՍԻԱ, Սեպտեմբերի 6-ին , Բացօթյա ցուցադրություններ 17.00 – «Մանդարինները», ռեժ.՝ Զազա Ուռուշաձե
19.00«Թևանիկը», ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան
ԱԽԱԼՔԱԼԱՔ, Սեպտեմբերի 8-ին
17.00 – Բացման արարողություն և «Թևանիկը», ֆիլմի ցուցադրություն ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան 19.00«Մանդարինները», ռեժ.՝ Զազա Ուռուշաձե
Բացօթյա ցուցադրություններ 20.00 – «Հարսները», ռեժ.՝ Թինաթին Քաջրիշվիլի
22.00 – Հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր

Սեպտեմբերի 9-ին
13.00 – Հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր
17.00– «Շքամուտք», ռեժ.՝ Լուսինե Սարգսյան
19.00 – «Հարսները», ռեժ.՝ Թինաթին Քաջրիշվիլի
21.00«Ժպտա», ռեժ.՝ Ռուսուդան Չկոնիա

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ, Սեպտեմբերի 9-ին17.00 – «Ժպտա», ռեժ.՝ Ռուսուդան Չկոնիա 19.00 – «Թևանիկը», ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան

Բացօթյա ցուցադրություններ 20.00 – Հայկականկարճամետրաժ ֆիլմերի ծրագիր

ԱԼԱՎԵՐԴԻ
Հոկտեմբերի
, 14-ին
17:00 –
Բացման արարողություն և «Շքամուտք», ռեժ.՝Լուսինե Սարգսյան
19:00 – «Մանդարինները», ռեժ.՝  Զազա Ուռուշաձե
Բացօթյա  ցուցադրություններ
18.00 –
«Հարսները», ռեժ.՝Թինաթին Քաջրիշվիլի
20.00 –
Հայկականկարճամետրաժ ֆիլմերի ծրագիր

ՎԱՆԱՁՈՐ
Հոկտեմբերի
15-ին
17.00 –
Բացման արարողություն և  «Թևանիկ» ֆիլմի ցուցադրություն ռեժ.՝ Ջիվան Ավետիսյան
19.00 – «Մանդարիններ», ռեժ.՝  Զազա Ուռուշաձե
Հոկտեմբերի 16-ին
17.00 –
«Ժպտա», ռեժ.՝ Ռուսուդան Չկոնիա
19.00– «Շքամուտք», ռեժ.՝Լուսինե Սարգսյան
Բացօթյա  ցուցադրություններ
18.00 –
«Հարսները», ռեժԹինաթին Քաջրիշվիլի
20.00 – Հայկականկարճամետրաժ ֆիլմերի ծրագիր

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն