Նորություններ

Ռեժիսորներ առանց սահմանների 8-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում.ամփոփում

Վերադարձ 16 Սեպտեմբերի 2014 16:16
Ռեժիսորներ առանց սահմանների 8-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում.ամփոփում

Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 15-ից 17-ը Անի հյուրաոցում տեղի ունեցավ Ռեժիսորներ Առանց Սահմանների (ՌԱՍ) նախագծի 8-րդ Տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը:

ՌԱՍ Համատեղ արտադրության ֆորումը ամենամյա միջոցառում է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը:

Դիմումների հայտերի ընդունումը հրապարակվել էր  Ապրիլի 16-ին վերջնաժամկետը՝ 2014թղ մայիսի 30 էր: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար:

Որպես դասավարներ` հրավիրված են Eastern Europe German Films-ի ներկայացուցիչ և Saxonia Entertainment-ի Producer Documentaries-ի ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդռա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի և Eurimages-ի ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար՝ Ջուլիեն Էզզանոն:

 Ֆորումի միջազգային ժյուրիի կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, ARTVIVA-ի նախագահ և Film TEEP-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, Belgrade Industry Meetings B2B-ի ղեկավար և ART & POPCORN MOTION PICTURE COMPANY-ի գլխավոր պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներից ընտրված նախագծերի ներկայացուցիչները, ժյուրիին, դասավարները եւ հյուրեր հավաքվել էին Անի Պլազա հյուրանոցի Նաիրի դահլիճում: Ֆորումը բացեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն եւ ՌԱՍ նախագծի տնօրեն Հարություն Խաչատրյանը, այնուհետեւ հավաքվածներին ողջունեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը գեղարվեստական ղեկավար եւ ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի ծրագրի ղեկավար Իրինա Մովսեսյանը եւ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ֆորումի մեկնարկեց Կիրսթեն Նեյհուզի «Medienboard Brandenburg՝ համատեղ արտադրության ռազմավարություն ԱլԳ տարածաշրջանի հետ» խորագրով  ներկայացումը, որից հետո Սիմոնա Բաումանը որոշ խորհուրդներ տվեց, ինչպես համատեղ արտադրել Գերմանիայի հետ:

Պարոն Ջուլիեն Էզզանոն հանդես եկավ «Ինչպես համատեղ արտադրել Ֆրանսիայի հետ» ներկայացմամբ:

Այնուհետեւ մեկնարկեց  քննարկում «Համատեղ արտադրության խոչընդոտները եւ փորձը ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ» : Քննարկմանը մասնակցեցին կինոարդյունաբերության անվանի ներկայացուցիչներ՝  Ջուլիեն Էզզանոն,  Սուսաննա Հարությունյանը, Գեւորգ Գեւորգյանը, Քրիստին Հաուպտը, Ալիս Օրմիերեն, Նինո Անջափարիձեն, Վլադիմիր Կատչարավան, Գորյուն Ապրիկյանը եւ Հասմիկ Հովհաննիսյանը:

Այնուհետեւ տիկին Ռուքսանդրա Սեռնան  անցկացրեց փոքր  վերապատրաստում «Կինոնախագծի ներկայացում (Pitching) օրհնություն, թե  անեծք»խորագրով:

Ֆորումի եկրորդ օրը նվիրված էր նախագծերի ներկայացումներին: Մասնակիցները հնարավորություն ունեցան է «ներկայացնել (Pitch)» իրենց կինոնախագծերը միջազգային ժյուրիին եւ մրցել զարգացման դրամաշնորհների համար: Ֆորումի վերջին օրը տեղի ունեցան 21 անհատական հանդիպումները մասնակիցների եւ կինոարտադրության ճանաչված ներկայացուցիչների հետ:

8 - րդ Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի դրամաշնորհի մրցանակաբաշխության տեղի ունեցավ Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում: Համաձայն միջազգային ժյուրի որոշման չորս կինոնախագիծ պարգեւատրվեց հավասար 3000 Եվրոական մրցանակներով: «Սիրենաների կանչը» (Siren’s Call), ռեժ.` Ռամին Մատին, պրոդ.` Էմինե Յիլդիրիմ, Թուրքիա/Գերմանիա արժանացավ լավագույն միջազգային համատեղ արտադրության ներուժ մրցանակին: Հանդուրժողականության և ընդհանուր սոցիալական խնդրիները ներկայացնող լավագույն կինոնախագիծ ճանաչվեց «Երկար այգիներ» (Long Gardens), ռեժ.` Նիկա Շեկ (Եվգենիա Շեկոյան), պրոդ.` Սարիկ Հովսեփյան, Շուշան Քոչարյան, Էլդար Ալբերտսոն, Հայաստան/Ադրբեջան նախագիծը:

«Ջիվանի-74ը» (Jivani-74), ռեժ.` Դիանա Մկրտչյան, պրոդ.` Արամ Խաչատրյան, Հայաստան/Վրաստան/Ռուսաստան պարգեւատրվեց լավագույն տարածաշրջանային համատեղ արտադրության ներուժ մրցանակով, իսկ «Հարևանները» (Neighbors), ռեժ.` Գրիգոր Աբաշիձե, պրոդ.` Ժոզեֆ «Սոսո» Բլիաձե, Վրաստան արժանացան  լավագույն պատմություն մրցանակին:

ՌԱՍ ֆորումը եււ մեկ  մասնակից՝ Անի Ոսկանյանը, «Բրավո, վիրտուզ» (Bravo, Virtuoso) Հայաստան/Ֆրանսիա (ռեժիսոր Լեւոն Մինասյանը), նախագծի պրոդյուսերը, ընտրվեց մասնակցելու «Երբ Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին»  (WEMW) համատեղ արտադրության ֆորումին Տրիեստեում:

ՌԱՍ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը մաս է կազմում Ռեժիսորներ Առանց Սահմանների ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա),   Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

               

 
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն