Նորություններ

Ռաս նախագծի ամփոփիչ մամլո ասուլիս

Վերադարձ 20 Նոյեմբերի 2014 15:07
Ռաս նախագծի ամփոփիչ մամլո ասուլիս

Ռեժիսորներառանցսահմանների (ՌԱՍ) նախագծի ամփոփիչ ասուլիսը կայացավ 2014 թ. նոյեմբերի 19-ին, Թեքեյան կենտրոնում: Ներկայացվեց նախագծի 2011-2014 թթ.  արձանագրված արդյունքները և հաջողությունները:

Ասուլիսի բանախոսներն էին. «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն եւ ՌԱՍ նախագծի տնօրեն Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը ևՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:

ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2007 թ. «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի կողմից, իսկ 2011 թ. հոկտեմբերից իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ:  ՌԱՍ նախագիծը նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին՝ միևնույն ստեղծագործական հարթակում: Ասուլիսի ընթացքում ՌԱՍ նախագծի թիմը կամփոփի 3 տարիների աշխատանքը, եւ կներկայացնի ծրագրի ընթացքում իրականացրած գործունեությունը:

2011 թ-ի հոկեմբերից մինչեւ օրս ՌԱՍ նախագիծը հաջողությամբ իրականացրել է իր բոլոր 7 ծրագրերը, մասնավորապես՝ ՌԱՍ կայքը կամ ՌԱՍ առցանց  հանգույցը, Կինոդասընթացները, ՌԱՍտարածաշրջանայինհամատեղարտադրությանֆորումը, Հայաստան-Թուրքիակինոհարթակը, Կինոլրագրությունառանցսահմանների դասընթացները, Ֆիլմերառանցսահմաններիծրագիրը եւՏարածաշրջանայինհամատեղարտադրության օրենսդրության ներդաշնակեցումը:

www.dabhub.com կայքէջը ստեղծվել է 2012 թվականի մարտին՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի կինոգործիչների համար ծառայելով որպես կապի հարթակ: Կայքում տեղադրվել են ծրագրի եւ ԵՄԱրեւելյանգործընկերությաներկրներիկինոարտադրության վերաբերյալ օգտակարտեղեկություններ:

www.dabhub.com կայքէջը ունի 692 գրանցված օգտատեր որոնցից 625-ը բաժանորդագրված է ՌԱՍ տեղեկագրին: Ավելի քան 1538 մարդ ստանում է ՌԱՍ տեղեկագիրը: Կայքն իր ստեղծման օրվանից արձանագրել է  40894 այցելություն:

Ծրագրի կինոդասընթացներ գործառույթի շրջանակներում սցենարի զարգացման եւ պրոդյուսերների համար նախատեսվախ երկուական մասնագիատակն աշխատաժողովներ են անցկացվել 2012-2013թթ-ին Երեւանում, Թբիլիսիում եւ Կիեւում: Երկու  նախապատրաստական դասընթացներ էլ կազմակերպվել են դիմորդներին հիմնական սեմինարների մասնկցության աջակցության նպատակով : Արևելյան գործընկերության երկրների 89 երիտասարդ սցենարիստ, պրոդյուսեր և  ռեժիսոր է վերապատրաստվել այս  ծրագրի շրջանակներում: ՌԱՍ կինոդասընթացների  մասնակիցների կինոնախագծերը հետագայում ընտրվել են մասնակցելու աշխարհի տարբեր համատեղ արտադրության ֆորումներում եւ շուկաներում:

ՌԱՍ ծրագրի կայքէջում Կինոդասընթացներ մասում նաև ստեղծվել է  Էլ-ուսուցման տարբերակներ հատուկ բաժինը: Առցանց սցենարիզարգացմանաշխատաժողովևառցանցԽաղարկայինֆիլմերիպրոդյուսերների աշխատաժողով բաժինները ներկայացնում են ֆիլմի արտադրության եւ սցենար գրելու հիմնական ասպեկտներն այն  կինոգործիչների համար, որոնք աշխատում են իրենց առաջին խաղարկային ֆիլմի վրա, շահագրգռված են  ունենալ իրենց առաջին միջազգային համատեղ արտադրությունը կամ արդեն մշակել են սցենարը և փորձում են նկարահանել: Առցանցդասընթացներըկազմված են վիդեո հոլովակներից, հղումներից և փաստաթղթերից, որոնց հիմքում Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի կողմից Թբիլիսիում 2012-ին, Կիեւում 2013-ին եւ Երեւանում 2012 եւ 2014-ին ՄԱՅԱ սեմինարների հետ համատեղ կազմակերպված վարպետության դասընթացներն են:

ՌԱՍ Համատեղ արտադրության ֆորումը ամենամյա տարածաշրջանային միջոցառում է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունն ու  համարտադրությունը՝ ցանցային հարթակ ապահովելով տարածաշրջանի կինոգործիչների, կինոյի աջակցության կազմակերպությունների և կինոարտադրության մասնագետների համար ողջ աշխարհից:

 2012 թ-ից ի վեր Երևանում կայացել է երեք ՌԱՍհամատեղարտադրությանֆորում: Առաջինը կայացավ 2012 թ-ի հուլիսի 10-12-ը, ընտրված 13 կինոնախագծերով, երկրորդ ֆորումին (9-11 հուլիս, 2013 թ.) ընտրվել էին մասնակցելու նույնպես 13 կինոնախագիծ, իսկ երրորդը տեղի ունեցավ  2014թ.-ի հուլիսի 15-17-ը, որին մասնակցում էր 14 կինոնախագիծ:

Ֆորումներին ներկայացված 40 կինոնախագծերից 10-ը, պարգեւատրվել էին զարգացման դրամաշնորհներով, որոնց  թվում էր  նաև Միրոսլավ Սլաբոշպիցկու  ուկրաինական «Ցեղը», որը 2014-ին դարձավ Կաննի կինոփառատոնի Semaine de la Critique –ի եւ Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի 2014 թ.-ի հաղթողը:  Արևելյան գործընկերության երկրների 60 երիտասարդ սցենարիստներ, պրոդյուսերներ և ռեժիսորներ վերապատրաստվեցին ՌԱՍ ծրագրի տվյալ գործառույթի շրջանակներում:

2012-2013 թթ. ընթացքում չորս  նախագծերի զարգացման աշխատաժողովներ կայացան Ստամբուլում եւ Երևանում Հայաստան-Թուրքիա կինոհարթակ (ՀԹԿՊ) ենթածրագրով: Ընդհանուր առմամբ Հայաստանից եւ Թուրքիայից մոտավորապես 50 պրոդյուսեր և ռեժիսոր մասնակցեցին ՀԹԿՊ աշխատաժողովներին և  ներգրավվեցին հայ-թուրքական համատեղ արտադրության մեջ: Հայ-թուրքական կինոհարթակի հաջողության պատմությունների թվին են պատկանում Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը, Դեվրիմ Աքքայայի «Դիյար»-ը, Դերյա Դուրմազի «Ծիածան»-ը և այլ ֆիլմեր՝ նկարահանված հայ-թուրքական կինոհարթակի նախաձեռնությամբ:

ՀԹԿՊ աշխատաժողովների ընթացքում ներկայացված և մշակված կինոնախագծերի մեծ մասը վերածվել են հաջող ֆիլմերի, որոնք տարբեր միջազգային կինոփառատոներում  արժանացել են մրցանակների:

Կինոլրագրությունառանցսահմանների (ԿԱՍ) եթեմայով երկու դասընթաց է  իրականացվել Երևանում Ոսկե ծիրան Երևանի ՄԿՓ շրջանակներում 2012 և 2013  թթ.-ին: Առաջին դասընթացը տեղի ունեցավ 2012 թ-ի հուլիսի 5-14-ը, որին մասնակցեց 10 դիմորդ:  Երկրորդը տեղի ունեցավ 2013 թ-ի հուլիս 4-14-ը,  որին մասնակցեց 11 դիմորդ:  Բացի այդ, ԿԱՍ գործառույթի շրջանակներում 2012 թ-ի նոյմբերին, Երևանում կայացավ Անտոն Դոլինի վարպետության դասընթացը, որին գրանցվել էր 30 մասնակից: «Ոսկե ծիրան» 21օրաթերթ է թողարկվել  ԿԱՍ բաղադրիչի շրջանակներում:

ՌԱՍ ծրագիրը ստեղծել է մի ցանց, որը կապում է կինոյի ոլորտի մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներից և Եվրոպայից:

Ընդհանուր առմամբ 250 կինոգործիչներ եւ կինոլրագրողներ են վերապատրաստվել ՌԱՍ ծրագրի կողմից կազմակերպված դասընթացների ժամանակ:

2012-2014 թթ. Ֆիլմերառանցսահմանների (ՖԱՍ) ընթացքում ութ ծրագրեր են ներկայացվել Արեւելյան գործընկերության երկրների կինո փառատոներին՝  Երևանում (Ոսկե ծիրան ՄԿՓ, 2012, 2014 թթ. հուլիս), Կիևում (2012, 2013 թթ. Molodist ՄԿՓ, հոկտեմբեր), Մինսկում (Listapad ՄԿՓ, 2012 թ. նոյեմբեր) և Թբիլիսիի ՄԿՓ-ին (2012, 2013թ. դեկտեմբեր):

Արևելյան գործընկերության երկրներում վերջերս  արտադրված 50 ֆիլմ ցուցադրվեց ՖԱՍ գործառույթի շրջանակներում  և ունեցավ ավելի քան 18 000 հանդիսական:

ՌԱՍ ծրագիրը պատրաստել է Արևելյան գործընկերությաներկրներում արտադրված 6 ֆիլմերից բաղկացած ՖԱՍDVD սկավառակներիհավաքածու: Սկավառակներն ընդգրկում են՝ «Սահման» - Հարություն Խաչատրյան (Հայաստան), «Ժաննան եւ ձայները» - Միքայել Վաթինյան (Հայաստան), «Ժպտացեք» - Ռուսուդան Չկոնիա (Վրաստան), «Հոգեհանգիստ» - Անա-Ֆելիցիա Սկուտելնիկու (Մոլդովա), «Դերը» - Կոնստանտին Լոպուշանսկի (Բելառուս) և «Սիրիր ինձ» - Մարինա Գորբաչ և Մեհմեթ Բահադիր Էր (Ուկրաինա / Թուրքիա):

ՖԱՍ DVD սկավառակների հավաքածուի շնորհանդեսը կկայանա մամուլի ասուլիսի ժամանակ:

Արեւելյան գործընկերության երկրների աուդիովիզուալ օրենսդրության ծավալուն հետազոտություն է անցկացվել  տեղական փորձագետների թիմի կողմից, միջազգային փորձագետ Թերի Սենդելի գլխավորությամբ: Հետազոտությունը նպատակ ուներ ներդաշնակեցնել Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության աուդիովիզուալ օրենսդրությունները: Այս գործառույթի շրջանակներում մշակվել է  6 երկրների զեկույցները և մեկ համընդհանուր տարածաշրջանային զեկույց, որը պարունակում է հետազոտության ամբողջական արդյունքները և առաջարկություններ: Զեկույցները հասանելի են www.dabhub.com կայքում: Միաժամանակ, լույս է տեսել  լայնածավալ տարածաշրջանային զեկույցից և 6 երկրների զեկույցներից բաղկացած ձեռնարկ: Ձեռնարկը պարունակում է Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ աուդիովիզուալ օրենսդրության դաշտի ներդաշնակեցման վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ:

ՌԱՍ ծրագրի գործունեությունը հիմք է պատրաստել Հայաստանում աուդիովիզուալ ոլորտում արմատական փոփոխությունների համար:

Տեսանյութ ՌԱՍ նախագծի ամփոփիչ ասուլիսի մասին կարող եք տեսմել այստեղ.

https://www.youtube.com/watch?v=s4S4SuzeysI

Ռեժիսորներ Առանց Սահմանների ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների`  INTERNEWS (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն