Նորություններ

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային վավերագրական կինոշարքը

Վերադարձ 05 Դեկտեմբերի 2014 14:17
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային վավերագրական կինոշարքը

Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում տեղի ունեցավ  Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնը:  Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. փախուստ»-ը, արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգի գլխավոր մրցանակին (http://www.torinofilmfest.org/en/news/516/32nd-torino-film-festival-official-awards.html):  Մրցույթին մասնակցում էր 10 ֆիլմ` ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից, Սիրիայից և Հայաստանից:

Միջազգային ժյուրիի կազմում էին չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը, որոնք  մրցանակը հանձնեցին հետևյալ եզրակացությամբ`

«Հարություն Խաչատրյանն իրեն  հատուկ կինոտարրերի իրական զգացումով և դրանց գիտակից ու զգուշավոր կիրառությամբ՝ հանդիսականին  պատումի հոսքի  և կենդանագրված իրականության ֆիզիկական մասնակիցը դառնալու  հնարավորություն է ստեղծում: 

Պատկերների խորին գեղագիտության, ժամանակի զգացողության, ազդեցիկ հնչյունաշարի և երաժշտության նուրբ համադրությունը Մարդու աշխարhիկ մենությանը մետաֆիզիկական  որակ է փոխանցում, որտեղ հանդիսականը հաղորդակից է դառնում՝ երջանկություն, ազատություն և կապվածություն որոնող խեղճ հերոսին»:

«Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում ՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:  2012 թ-ին «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել էր «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»  մրցանակներին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն