Նորություններ

Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը

Վերադարձ 05 Դեկտեմբերի 2014 14:56
Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական  4-րդ առցանց կինոփառատոնը

Արդեն  չորրորդ անգամ  «Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան»  համահայկական  առցանց  կինոփառատոնը:

 «WebԾիրան»  4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը կմեկնարկի 2014թ. նոյեմբերի 18-ին եւ կավարտվի 2015թ.-ի   փետրվարի 25-ին:

  Սահմանված է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ:

 Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 000 ՀՀ  դրամով  եւ հատուկ դիպլոմով:

  Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով:

 Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն:

  Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի նաեւ հատուկ դիպլոմի:

  «Web Ծիրան»  4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. փետրվարի 25-ից մարտի 5 ընկած  ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

 Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

 «Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:

Ֆիմերը «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար դրանք պետք է ներկայացնել DVD ֆորմատով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2014թ դեկտեմբերի 3-ից մինչեւ 2015թ. փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Գրասենյակի հասցեն`Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել.
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ + (374 10) 52 10 42 կամ webtv.am հեռուստաընկերություն՝+ (37491) 27 07 76

 «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց  կինոփառատոնն այս տարի արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը:  

 Ծրագրում ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

 Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

 Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն