Նորություններ

Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմ կինոնախագծի զարգացման աշխատաժողով

Վերադարձ 12 Մայիսի 2015 17:04
Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմ  կինոնախագծի զարգացման աշխատաժողով


«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման աշխատաժողովի համար: Ծրագրին մասնակցել կարող են նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող հայ և թուրք կինոգործիչները: Աշխատաժողովը տեղի է ունենալու 2015թ. հուլիսի 13-14-ը, 12-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից (project pitches): Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:

Հաղթող նախագիծը կպարգևատրվի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով` The Black Sea Trust-ի աջակցությամբ, որն ԱՄՆ-ի German Marshall Fund-ի նախագիծն է:

Դիմելու վերջնաժամկետը 2015թ. հունիսի  10-ն է: Հունիսի 10-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

Հայաստանի սահմաններից դուրս մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը (յուրաքանչյուր կինոնախագծից մեկ մասնակից) կապահովվի ՀԹԿՊ ծրագիրը:

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Դիմելուհիմնականնախապայմանները`

  • Ընդունվում են միայն կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի հայտեր:
  • Ֆիլմի աշխատակազմը պետք է ընդգրկի մասնակիցներ երկու երկրներից՝ Հայաստանից և Թուրքիայից: Ֆիլմերը պետք է ստեղծվեն համատեղ արտադրությամբ:

Կարգն ու պայմանները՝

  • Կինոնախագծերը պետք է համապատասխանեն Հայաստան-Թուրքիա համատեղ արտադրության  համար: Համատեղ արտադրության հնարավորությունների համար տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.cinemaplatform.org ՝ «Ֆիլմեր նկարել Հայաստանում» և «Ֆիլմեր նկարել Թուրքիայում» բաժիններից:
  • Ֆիլմի գլխավոր աշխատակազմը (ռեժիսոր, սցենարիստ ևբեմադրող օպերատոր) պետք է լինի Հայաստանից և Թուրքիայից: Յուրաքանչյուր երկրից մասնակիցների ներգրավումը պետք է լինի առնվազն 35% - 65% հարաբերակցությամբ:
  • Աշխատաժողովը կանցկացվի անգլերեն լեզվով: Ֆիլմերը ներկայացնելիս ևս անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թարգմանիչ: Սակայն թարգմանիչը չի մասնակցի ամբողջ աշխատաժողովին:
  • Պարգևատրված նախագծի նկարահանումները պետք է ավարտված լինեն 2016թ. հուլիսին:

Դիմելուընթացակարգը`
Հետևյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով ամենաուշը 2015թ հունիսի 10-ին:

  • լրացված դիմում-հայտ
  • ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և CV-ները, ներադած լեզուների իմացությունը
  • հայտատուի լուսանկարը
  • մոտիվացիա (ռեժիսորի/պրոդուսերի – առավելագույնը 1 էջ)
  • ֆիլմի համառոտ նկարագրություն – սինոփսիս (առավելագույնը 1 էջ)
  • ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ
  • ֆիլմի համառոտ նկարագրություն և մեկնաբանությունը – թրիթմենթ (մինչև 10 էջ)
  • ռեժիսորի / պրոդյուսերի տեսանկյունը նախագծի մասին (մինչև 1 էջ)
  • ռեժիսորի և պրոդյուսերի ֆիլմոգրաֆիաները
  • նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը
  • բյուջեն
  • ֆինանսական պլանը

Դիմում հայտը կարող եք բեռնել այստեղ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի կայքից՝  www.gaiff.am կամ www.dabhub.com, ինչպես նաև Հայաստան Թուրքի կինոպլատֆորմի կայքից՝ www.cinemaplatform.org. Խնդրում ենք բոլոր փաստաթղթերն ու հայտերը ուղարկել atcp@gaiff.am

էլեկտրոնային հասցեին, և կրկնօրինակն ուղարկել info@cinemaplatform.org:

Դիմումներիընտրությունը  

  • Դիմումները կգնահատվեն և կընտրվեն հայ և թուրք կինոգործիչներից բաղկացած Ընտրող հանձնաժողովի կողմից:
  • Ընտրության վերջնական արդյունքները կհայտարարվեն Հունիսի 20-ին, 2015

ՀԹԿՊ-ն սկսել է գործել 2008 թվականից որպես համագործակցություն շահույթ չհետապնդող կազմակերպություններ «Անադոլու Քյուլթուրի» (Թուրքիա) և Ոսկե Ծիրան Երևանյան Միջազգային Կինոփառատոնի (Հայաստան) միջև: Այն մեկ ընդհանուր ցանց է երկու երկրների կինոգործիչների համար համագործակցության և համատեղ ֆիլմերի ստեղծման համար: Իր հիմնադրման օրվանից սկսած ՀԹԿՊ-ն աջակցել է 18 ֆիլմերի ստեղծմանը, որոց հեղինակները կինգործիչներ են Հայաստանից և Թուրքիայից:

Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի German Marshall Fund նախագիծ The Black Sea Trust-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն