Նորություններ


Մեր հայրենակից, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի Գլխավոր նահանգապետի մրցանակին: Կանադայի արվեստի ոլորտում սա ամենապատվավոր պարգևն է և շնորհվում է կատարողական արվեստում ունեցած ձեռքբերումների համար: Մրցանակակիրների թվում են նաև երգիչ-երգահան Սարա Մըքլաչլանը և ռեժիսոր Ժան-Մարկ Վալեն:
Մրցանակները կհանձնվեն մայիսի 29-ին, իսկ մայիսի 30-ին Կանադայի Ազգային արվեստների կենտրոնում տեղի կունենա հատուկ միջոցառում և տուրք՝ ի պատիվ մրցանակակիրների:
«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրինությունը և անձնակազմը սրտանց շնորհավորում են Ատոմ Էգոյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ