Ֆիլմեր

Մարգո Զուբաշվիլի

Վերադարձ
Մարգո Զուբաշվիլի

Մարգո Զուբաշվիլի (ծն. 1991, Թբիլիսի)

2014-ին ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանը: 2011-ին նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Օլիմպիան», մրցանակների է արժանացել Թբիլիսիի Ամիրիանի ուսանողական փառատոնում և Լեհաստանի Mediaschool ԿՓ-ում: Ուսանողական առաջին տարիներից Մարգո Զուբաշվիլին աշխատել է վրացական կինոարտադրության ոլորտում:Մասնակցել է այնպիսի հաջող նախագծերի, ինչպիսիք են Նանա Էկվթիմիշվիլիի «Ծաղկունքը» և Սալոմե Ալեքսիի «Վարկային գիծը»: 2010-ից նա  աշխատում է նաև Թբիլիսիի ՄԿՓ-ում: «Դինոզավրերը» Մարգոյի դիպլոմային աշխատանքն է: 2015-ին նրա նոր՝ «Անա» կինոնախագիծը հաղթել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ֆինանսավորման մրցույթում:

 

Ֆիլմացանկ

Ցինան-Դալի (2009, վավ.), Օլիմպիա (2010, կ/մ), Դինոզավրեր (2014, կ/մ):

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն