
«Կինոտավր» 26-րդ կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին»`հինգ կարճ պատմությունների անթոլագիան, որընաևարժանացել է կինոդիստրիբյուտորների ժյուրիի մրցանակին:
Աննա Մելիքյանը կինո և հեռուստառեժիսոր է, ում ֆիլմերը մրցանակներ են ստացել տարբեր կինոփառատոներում: 2008-ին հանրահայտ Սանդենս կինոփառատոնին (ԱՄՆ) նա արժանացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակին «Ջրահարսը» ֆիլմի համար: Նույն թվականին «Ջրահարսն» ստացել է Բեռլինի կինոփառատոնի «ՖԻՊՐԵՍՍԻ» մրցանակը, ինչպես նաև հաղթել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնական խաղարկային մրցույթում:
Variety ամսագիրն Աննա Մելիքյանին ընդգրկել է տասը ամենահեռանկարային ռեժիսորների ցանկում:
«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրինությունը և անձնակազմը սրտանց շնորհավորում են Աննա Մելիքյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
