Ֆիլմեր

Ռոբեր Գեդիգյան

Վերադարձ
Ռոբեր Գեդիգյան

Ռոբեր Գեդիգյան (Կետիկյան(ծն. 1953, Մարսել, Ֆրանսիա)

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հայ հոր և գերմանուհի մոր զավակ: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա «Մարիուսն ու Ժանետը» արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոշի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն և նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Ֆիլմացանկ
Վերջին ամառը (1980, համառեժ.` Ֆրանկ Լը Վիտա), Կարմիր կեսօր (1983), Ki lo sa? (1985), Աստված նողկում է անտարբերներից (1989), Հանուն կյանքի, հանուն մահվան (1995), Մարիուսն ու Ժանետը (1996), Սրտի տեղում (1998), Գրոհ (2000), Քաղաքը հանգիստ է (2000), Մարի-Ժոն եւ նրա երկու սերը (2002), Իմ հայրն ինժեներ է (2004), Մարսյան դաշտի անցորդը (2005), Ուղևորություն դեպի Հայաստան (2006), Լեդի Ջեյն (2008), Ոճրապարտության բանակը (2009), Կիլիմանջարոյի ձյուները  (2011), Արիանի կծիկը (2014), Խենթ պատմություն (2015).

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն