Ֆիլմեր

Արման Երիցյան

Վերադարձ
Արման Երիցյան

Արման Երիցյան (ծն. 1975)

2000-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության համար որպես «Դարի հերոսները» փաստագրական շարքի ռեժիսոր: Հեղինակ է մրցանակակիր ֆիլմերի («Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի»): Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ: Աշխատել է Monarch Films-ում, Ինտերնյուզ Հայաստանում, Russian Today, ինչպես նաև զանազան հայկական հեռուստաալիքներում: Վավերագրական ռեժիսուրայի և հեռուստալրագրության դասեր է տվել տարբեր աշխատաժողովներում և վարպետության դասընթացներում:  Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում, Banff World Media փառատոնում, Russia Documentary ԿՓ-ում, Saratov Sufferings Միջազգային վավերագրական ԿՓ-ում, Message to Man ՄԿՓ-ում և Հարավային Կովկասի երիտասարդ վավերագրող կինոռեժիսորների ֆորումում: 2007-ից համագործակցում է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ:

 

Ֆիլմացանկ
Վերջ (2003), Ուզում եմ ասել (2003), Բաց երկնքի տակ (2005), Ողջույն, Ֆելլինի (2006), Արամ Խաչատրյան (2007), Հայաստանի վերջին լարախաղացը (2010), Donkeymentary (2012, վավ.), Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է (2014), Մեկու, երկու, երեք... (2015):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն