Ֆիլմեր

Ալեքս Իգիդբաշյան, Էմիլի Մկրտչյան

Վերադարձ
Ալեքս Իգիդբաշյան, Էմիլի Մկրտչյան

Ալեքս Իգիդբաշյան

Վավերագրող և լուսանկարիչ: Կինոարտադրություն և սցենարական գործ է ուսանել Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանում, որտեղ մասնակցել է ՝ վավերագրական, խաղարկային կինոյին և հեռուսասերիալներին առնչվող մի շարք նախագծերի: Համալսարանն ավարտելուց քիչ անց  տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկսել է աշխատել վավերագրական ֆիլմերի «Բարս մեդիա» կինոստուդիայի հետ:

 

Ֆիլմացանկ
Բնակարան 30 (2012, կ/մ), Սուամի Վիվեկանանդա. դիմանկար (2012, վավ.), Հենյո. ծովի կինը (2013, կ/մ), Հատանցում (2015, կ/մ, համառեժ.՝ Ալեքս Իգիդբաշյան):

Ալեքս Իգիդբաշյան, Էմիլի Մկրտչյան

Էմիլի Մկրտչյան

Վավերագրական և խաղարկային ֆիլմերի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ, որը բնակվում է Երևանում: Տարիներ շարունակ աշխատել է «Բարս մեդիա» կինոստուդիայի հետ: 2011-ին Երևանում թողարկել է իր «140 դրամ» առաջին խաղարկային ֆիլմը: Վերջերս  նկարահանել և թողարկել է երկու վավերագրական ֆիլմի ARTE հեռուսատալիքի համար (Ֆրանսիա/Գերմանիա): Անցյալ տարի համահեղինակել է «Լևոն. հրաշալի կյանք»՝ կարճամետրաժ վավերագրական աշխատանքը՝ 60-ամյա անվաչմշկորդի մասին, որը հագեցած կյանքով է ապրում հետխորհրդային Երևանում:

 

Ֆիլմացանկ
Կարաչիի լավ մարդը (2013), Հնդկաստանի երիտասարդ ոստիկանությունը (2013), Հատանցում (2014, կ/մ, համառեժ.՝ Ալեքս Իգիդբաշյան):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն