Նորություններ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի տասը նախագծերը

Վերադարձ 30 Հունիսի 2015 14:11
Հայաստան-Թուրքիա  կինոպլատֆորմի տասը նախագծերը

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 14-րդ աշխատաժողովը տեղի կունենա «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի  շրջանակներում հուլիսի 13-14՝  «Անի Պլազա» հյուրանոցում:

Աշխատաժողովը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը  նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:

Ընդհանուր առմամաբ աշխատաժողովին ներկայացվել էր 24 հայտ և մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից):

1. «Խաթուն», ռեժ. Բելգին Չենգիզ, պրոդ. Սերխան Աչար, Թուրքիա - վարվեագրական
2. «Մուրատ», ռեժ. Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան - վավերագրական
3. «Ես Նիզիբից եմ», ռեժ. Ռաֆֆի Նիզիբլյան, Հայաստան - վավերագրական
4. «ՀՈՄՖՈՒԼ», ռեժ. Գագիկ Ղազարյան, պրոդ. Էլիզաբեթ   Հանդլ, բեմադրող օպերատոր. Մահիր Յըլդիզ, Թուքիա/Հայաստան/Ավստրիա/ԱՄՆ - վավերագրական
5. «Ան-տարածքներ», ռեժ. Չանթալ Փարթամյան, Հայաստան/Լիբանան - վավերագրական
6. «Լռություն», ռեժ./պրոդ. Դիանա Մկրտչյան, Հայաստան/Ֆրանսիա - վավերագրական
7. «Կ’աՐ», ռեժ.Սենեմ Գոկչե, Թուրքիա – կարճամետրաժ
8. «Պատահաբար», ռեժ. Ավիվա Բարխուդարյան, պրոդ. Նորիկ Քեշիշյան, Հայաստան/Գերմանիա – կարժամետրաժ
9. «Մի կաթիլ ջուր», ռեժ. Սաբրի Ումու Բոզիյլ, Թուրքիա - կարժամետրաժ
10. «Օտարում», ռեժ./պրոդ. Հաջի Օրման, Թուրքիա - կարժամետրաժ

 Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են:

 Երևայան ՀՏԿՊ աշխատաժողովի ժուրիիանդամներնեն`

-   Չիգդեմ Մաթեր, Թուրքիա, «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր;
-  Մելեք Ուլագայ  Թայլան,  Թուրքիա, ռեժիսոր և պրոդյուսեր
-   Ադելինա Ֆոն Ֆյուրստենբերգը, Շվեյցարիա, Արվեստի միջազգային համադրող և անկախ կինոպրոդյուսեր;
-  Գոդձե Օնարան, Թուրքիա, կինոքննադատ, կինոամսագրի խմբագիր
-   Գեղամ Մանուկյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, Երկիր Մեդիա հեռուստատեսության նորությունների և քաղաքական հաղորդումների ղեկավար;
-   Ինա Սահակյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն;
-   Սուսաննա Հարությունյան, Հայաստան, կինոքննադատ, Ոսկե Ծիրան Երևանյան Միջազգային Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար:

 Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

 Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի German Marshall Fund նախագիծ The Black Sea Trust-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն