Նորություններ

B2B Վավերագրողների Ցանց

Վերադարձ 01 Հուլիսի 2015 11:46
B2B Վավերագրողների Ցանց

Հուլիսի 16-ին, ժամը՝ 12:00  «Անի Պլազա» հյուրանոցի Նաիրի սրահում տեղի կունենա Բալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցի (B2B DOC NETWORK) ներկայացումը հայ վավերագրողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվածների համար: Միջոցառման ընթացքում խոսվելու է մի շարք թեմաների մասին, որոնք առնչվում են վարվերագրական ֆիլմերին, այդ թվում՝ արտադրություն, համատեղ արտադրություն , դիստրիբյուցիա և այլն:

B2B Doc-ը վավերագրողների միջազգային ցանց է, որտեղ ներգրավված են  անդամներ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Այս համագործակցության ցանցը այժմ կազմավորման փուլում է: Սակայն այն դառնալու է ոչ պաշտոնական բաց ֆորում, որը ղեկավարելու ու աշխատացնելու են իրենք՝ կինոգործիչները: B2B Doc-ը կնախաձեռնի և կաջակցի ՀԱՄԱՏԵՂ արտադրություններին նշված երկրներում: Ամեն տարի մի շարք ընտրված նախագծեր ամենսկզբնական փուլում (երբ միայն ֆիլմի գաղափարը կա) կստանան ֆինանսական աջակցություն: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ այդ նախագծերը կպատրաստվեն ներկայացվելու առաջատար Եվրոպական կինոֆորումներում: B2B Doc-ը նաև նախատեսում է վարպետության դասեր, սեմինարներ, աշխատաժողովներ, ուսումնական այցեր և այլ միջոցառումներ վավերագրողների համար, որպեսզի բացահայտվեն մասնակից երկրներում առկա ստեղծագործական, տեխնիկական և դիստրիբուցիոն հնարավորությունները և տարածաշրջանում էլ ստեղծվեն ֆիլմեր միջազգային մեծ հանրությանը ներկայանալու համար:

Նախագիծը կներկայացնի շվեդ վավերագրող Ալեքս Շիրաևը: Միջոցառման լեզուն կլինի ռուսերեն: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև հայերեն թարգմանություն:

Ալեքս Շիրաևը, ծնված 1971թ., շվեդ վավերագրող է: Իր վերջին ֆիլմը՝ §Գազային զենքը¦ (2014)՝ արտադրված Դիքսիտ Ինտերնացիոնալի կողմից շվեդական հեռուստատեսության համար (SVT),  պատմում է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում գազի արտահանումը եվրոպական երկրների վրա քաղաքական ազդեցություն գործելու համար:

Ալեքսն այժմ աշխատում է B2B Doc նախագծի՝ վավերագրողների ազատ ցանց ստեղծելու վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի հեշտությամբ կապ հաստատել և համատեղ արտադրություններ կազմակերպել Սկանդինավիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի միջև:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն