Նորություններ

Օռնելլա Մուտին`«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Վերադարձ 02 Հուլիսի 2015 15:36
Օռնելլա Մուտին`«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Իտալացի կինոդիվա Օռնելլա Մուտին կզարդարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնը:

Դերասանուհին իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմով:

Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (1984) ֆիլմում կերտած նրա կերպարը: «Սվանի սերը» Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում:

Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզզիի ֆիլմերում:Սակայն հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ:

Իր Հոլիվուդյան դեբյուտը դերասանուհին ունեցավ 1980 թվականին՝ մարմնավորելով  արքայադուստր Աուրային «Ֆլեշ Գորդոն»  ֆիլմում: Ամերիկյան ֆիլմերից հայտնի են նաև ռեժիսոր Ջոն Լենդիսի «Օսկար» Էքսցենտրիկ կատակերգությունը՝ Սիլվեսթր Սթալոնեի մասնակցությամբ: Մուտին տասից ավելի անգլալեզու ֆիլմերում է նկարահանվել, բայց նրա կարիերան հիմնականում զարգացել է իտալական կինոյի մատույցներում՝ ավելի քան հարյուր դերերով կինոյում և հեռուստատեսությունում:

Օռնելլա Մուտիի Կաննի մշտական պատվավոր հյուրերից է:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը»  կինոնկարի Երևանյան պրեմիերան:

 

Մամլո գրասենյակ
Հուլիսի 2, 2015

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն