Նորություններ

Երկրորդ օր

Վերադարձ 14 Հուլիսի 2015 10:10
Երկրորդ օր

Փառատոնային երկրորդ օրը նույնպես սկսվեց մամլո ասուլիսներով: Լրագրողներին ներկայացվեց միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված Կիմ Դոն-հոյի «Ձմռան վերջը» ֆիլմը: Լրագրողների հետ հանդիպեցին նաև Ռեբեր Գեդիգյանը և Արիան Ասկարիդը:

Միջոցառման ընթացքում «Մանթաշյան ասպետ» շքանշաններ հանձնվեց «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ գործընկերներ` Պավել Մարգարյանին, Սոնա և Աստղիկ Մանուկյաններին: Հոբելյանական մեդալ հանձնվել նաև «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ լրագրող Մարիետա Մակարյանին:

Օրվա երկրորդ կեսին հարգանքի տուրք մատուցվեց Հենրիկ Մարգարյանի 90 և Լևոն Աթոյանցին 85 ամյա հոբելյանների կապակցությամբ: Ի պատիվ հայ կինոյի վարպետների ցուցադրվեց  «Ավդոյի մեքենան» և  «Կտորմը երկինք» ֆիլմերը:

Տեղի ունեցավ նաև  մամլո ասուլիս ֆրանսիացի հյուրեր` Պատրիկ Շենեն Ֆրեդերիկ Նիդերմայերը և Սերժ Ավեդիկյանը:

 «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Օռնելլա Մուտիի ներկայությամբ կայացավ գերմանացի անվանի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը»  (1984) ֆիլմի Երևանյան պրեմիերան:

Դրան հաջորդեց «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացումը: Ծրագիրը մեկ շաբաթ շարունակ կներկայացնի վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը: Ծրագիրը բացվեց Էմանյուել Մուռեի «Կապրիս­» ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էր կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը:

Ավելի ուշ, նույն ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր դերակատար` ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն