Նորություններ

Օր երրորդ

Վերադարձ 15 Հուլիսի 2015 10:21
Օր երրորդ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի օրակարգը մեկնարկեց մամո ասուլիներով. ներկայավցեց Հայկական համայնապատկերի լիամետրաժ մրցույթի մասնակիցներ Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915», Համայնապատկերի դոկումենտալ մրցույթում ներկայացված Արմեն Խաչատրյանի «Վերադարձ կամ մենք գոյություն ունենք» և Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմերը:  Մամլո ասուլիսով հանդես եկան նաև «Մենք կանք»  ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ` Համլետ Դուլյանը («Մխրճում կրակի մեջ» ) և Հաջի Օրմանը («Homo Politicus»):

Մամլո ասուլիսներին հաջորդեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկնարկը: Այս տարի ծրագիրը իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, որին մասնակցում են տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագիրը բացվեց Նատալյա Կուդրյաշովայի «Պիոներ հերոսներ» ֆիլմով:

«Փոքր թատրոն»-ում տեղի ունեցավ Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը:

Տեղի ունեցավ «Բուլղարական կինոյի օր» ծրագրի բացումը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Քրիստինա Գրոզևայի և Պետար Վըլչանովի «Դասը» և Վասիլ Գենդովի «Սերը խելահեղություն է» ֆիլմեր:

Նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում` Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շրջանակում տեղի ունեցավ Ռոման Պոլանսկու եռակի Օսկարակիր «Թեսս» ֆիլմի ցուցադրությունը: Դերասանուհին իր ներկայությամբ պատվեց միջոցառումը:

Ավելի ուշ տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի փակումը և մրցանակների հանձնման արարողությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն