Նորություններ

Օր հինգերորդ

Վերադարձ 16 Հուլիսի 2015 18:08
Օր հինգերորդ

«Ոսկե ծիրան» Երևանի  12-րդ կինոփառատոնի հինգերորդ օրը սկսվեց մամլո ասուլիսներով:

Լրագրողներին ամենատարբեր հարցերին պատասխանեցին բրիտանացի դոկումենտալիստ Շոն Մաքքալիստերը, օպերատոր Դեվիդ Կրեմերը, «Մնաս բարով Վոլգա» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր Համլետ Վարդանյանը, փառատոնի շրջանակներում չեչնիական պատերազմի մասին իրենց ֆիլմերը ներկայացրած ռեժիսորներ Աննա Գորոյանը և շվեյցարացի Նիկոլա Բելուչչին, ինչպես նաև հայ վավերագրող Արման Երիցյանը:

Այնուհետև` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ֆրանսիացի ռեժիսոր, իսկ այս փառատոնում նաև՝ ժյուրիի նախագահ Ռոբեր Գեդիգյանին շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» հատուկ մրցանակը: 

Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Սահակ-Սբ. մաշտոց» շքանշանին արժանացավ նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Մեկ այլ հարգանքի տուրք իրականացվեց Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ Հենրիկ Մալյանի 80-ամյակի շրջանակներում մեծարվեց վարպետի հիշատակը և ցուցադրվեց ռեժիսորի «Կտոր մը երկինք» ֆիլմը:
Զուգահեռաբար՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կայացավ հանդիպում Նոնա Սենայի հետ, որին նույն վայրում հաջորդեցին կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունները:

 «Փոքր թատրոնո»-ում կայացավ Նաստասյա կինսկիի «Անհնարը ոչինչ է» վավերագրական ֆիլմաշարի շներհանդեսը:

Օրակարգը շարունակվեց «Գերմանական նոր կինո» ծրագրի բացումով: Ծրագիրը մեկնարկեց Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի հավակնորդ, Անդրեաս Դրեզդենի «Երբ մենք երազում էինք» ֆիմի ցուցադրությամբ:

Արդեն երեկոյան, Պողոսյան այգիներում «Երևանյան գիշերները» «լուսավորեց» Վենետիկի 71-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի հավակնորդ, թուրք ռեժիսոր Քաան Մյուժդեջիի «Սիվասը»:

Երևանյան պրեմիերաների շրջանակներում, Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց վրաց ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը:

Փառատոնային 5-րդ օրն ավարտվեց The Club-ում կեսգիշերային ավանդական հավաքույթով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն