Նորություններ

Օր 6

Վերադարձ 18 Հուլիսի 2015 12:00
Օր 6

Փառատոնի 5-րդ օրը նշանավորվեց դեբյուտների առատությամբ:
Նախ իր ֆիլմը ներկայացավ գերմանացի ռեժիսոր Ալեքսանդր Նանաուն: Այնուհետև` լրագրողների հարցերը անպատասխան չթողեցին դեբյուտանտները՝ ռուս դերասան, Բեռլինի միջազգային կինոփառատոնի լավագույն դերասանի "Արծաթե արջ" մրցանակի դափնեկիր  և արդեն նաև ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսը , ով այս տարի մրցում է գլխավոր մրցանակի համար իր "Քլինչ" ռեժիսորական դեբյուտով և ռեժիսոր թուրք Ֆարուք Հաջըհաֆըզօղլուն, ում "Ձմեռային ասպատականներ" ֆիլմը նույնպես ռեժիսորը առաջին լիամետրաժ փորձն է կինոարվեստում:

Մամլո իր ասուլիսին ներկայացավ նաև Ոսկե Ծիրան փառատոնի համահիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ում հետ զրույցից հետո բոլորը տեղափոխվեցին Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճ, որտեղ կայացավ հարգանքի տուրքը Հարություն Խաչատրյանին՝ վերջինիս "Սպիտակ քաղաք" ֆիլմի ցուցադրությամբ:

"TALK TO GAIFF" նախաձեռնության շրջանակներում "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի հետ:

Այնուհետև բոլորը շտապեցին Պողոսյան այգիներ, "Երևանյան գիշերները" դիմավորելու Լևոն Մինասյանի "Սենդվիչ կղզու մարդը" և Վահրամ Մխիթարյանի "Հովվի երգը" ֆիլմերը:

Օրվա վերջակետը դրվեց The Club-ի հավաքույթում՝ կեսգիշերից սկսած:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն