Նորություններ

12-րդ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» -ի մրցանակակիրները հայտնի են

Վերադարձ 19 Հուլիսի 2015 12:39
12-րդ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» -ի մրցանակակիրները հայտնի են

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  

 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (2-րդ մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝  Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)

 «ԿՈՐԻԶ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)

 ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

 ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ.  «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար

«Ճանապարհ», ռեժ. Գագիկ Մադոյան (Հայաստան)

 

Մամլո կենտրոն
19.07.2015

 

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն