Նորություններ

Լեհաստանի կառավարության պարգևը Հարություն Խաչատրյանին

Վերադարձ 22 Հոկտեմբերի 2015 13:55
Լեհաստանի կառավարության պարգևը Հարություն Խաչատրյանին

2015թ-ի հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի անունից «Վաստակավոր լեհական մշակույթի» պատվո շքանշանով պարգևատրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:
«Վաստակավոր լեհական մշակույթի» պատվո շքանշանը շնորհվում է այն ականավոր գործիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեն լեհական մշակույթի տարածման և պահպանության գործում: Այն գրականության, թատրոնի, լուսանկարչության, գեղանկարչության, կինեմատոգրաֆիայի և մշակութի այլ ոլորտներում ունեցած առանձնահատուկ ներդրման արժևորումն է:
 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 12 տարվա պատմության ընթացքում մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակներում շուրջ 60 լեհական ֆիլմ է ցուցադրվել: Կինոփառատոնի հրավերով Հայաստան են  ժամանել և իրենց փորձով հայ մասնագետների հետ կիսվել լեհական կինոյի այնպիսի հռչակավոր վարպետներ, ինչպիսիք են Ագնեշկա Հոլանդը, Քշիշտոֆ Զանուսին, Վոյչեխ Մարչևսկին, Յանուշ Գազդան, Պավել Պավլիկովսկին և այլոք: «Ոսկե ծիրանը» ստեղծել է նաև «Լեհական կինոյի օր» նշանաբանով առանձին հարթակ:
Շքանշանի հանձման արարողությունը կազմակերպվել էր Երևանում Լեհաստանի դեսպանության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն