Նորություններ

Մեկնարկում Է հոբելյանական` հինգերորոդ «Web Ծիրան»-ը

Վերադարձ 27 Նոյեմբերի 2015 12:39
Մեկնարկում Է հոբելյանական` հինգերորոդ «Web Ծիրան»-ը

«Ոսկեծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնը և  webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը՝ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝  հայտարարում են  «Web Ծիրան»  համահայկական  առցանց հինգերորդ կինոփառատոնի մեկնարկի մասին:

 

Հոբելյանական կինոփառատոնի ֆիլմերի ընդունումը կսկսվի ս.թ. դեկտեմբերի 1-ից և կավարտվի 2016թ.  հունվարի 25-ին:

 

Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ՝ 2016 թվականի փետրվարի 1-ից 29-ը:

«Web Ծիրան»  համահայկական օնլայն 5-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2016 թ. մարտի առաջին տասնօրյակում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

 

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

Սահմանվել է 1 գլխավոր և   խրախուսական  2 մրցանակ:

 

Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի  400.000 ՀՀ դրամով  և հատուկ դիպլոմով:

 

Մյուս հաղթողները կպարգևատրվեն Խրախուսական մրցանակով՝հատուկ դիպլոմով:

 

Ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մրցանակակիրները կստանան նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

 

Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի:

 

«Web Ծիրան» համահայկական 5-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ և այլն:

 

Փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերը, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

 

Ֆիմերը «Web Ծիրան» համահայկական 5-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, նոյեմբերի 25-ից  մինչև 2016թ.  հունվարի 25-ը դրանք պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ՝ DVD կիրչով:

 

Հեղինակներն իրենց  ֆիլմերը  կարող են ներկայացնել նաև առցանց` որևէ վիդեոհոստինգային պորտալում տեղադրելով  և դրանց հղումները  info@webtv.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով(հարկավոր է նշել ֆիլմի անվանումը, համառոտ տվյալներ հեղինակի մասին, նրա կոնտակտային տվյալները՝ գործող բջջային հեռախոսահամարը և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

 

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 5-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am  մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

 

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել.
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ + (374 10) 52 10 42, 055216092 կամ webtv.am հեռուստաընկերություն՝+ (37491) 27 07 76

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն