Նորություններ

Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմ

Վերադարձ 17 Մայիսի 2016 11:12
Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմ
   

 

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման աշխատաժողովի համար: Ծրագրին մասնակցել կարող են նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող կինոգործիչները Հայաստանից, Թուրքիայից և սփյուռքից: Աշխատաժողովը տեղի է ունենալու 2016թ. հուլիսի 11-13-ը, «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:
Աշխատաժողովը բաղկացած է լինելու անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից (project pitches): Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:

Հաղթող նախագիծը կպարգևատրվի  Եվրամիության կողմից 7500 եվրո մրցանակով:

Դիմելու վերջնաժամկետը 201ւթ. հունիսի  15-ն է: Հունիսի 15-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
Հայաստանի սահմաններից դուրս մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը (յուրաքանչյուր կինոնախագծից մեկ մասնակից) կապահովվի ՀԹԿՊ ծրագիրը:

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Դիմելուհիմնականնախապայմանները`

  • Ընդունվում են միայն կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի հայտեր:
  • Ֆիլմի աշխատակազմը պետք է ընդգրկի մասնակիցներ երկու երկրներից՝ Հայաստանից և Թուրքիայից: Ֆիլմերը պետք է ստեղծվեն համատեղ արտադրությամբ:

 Կարգն ու պայմանները՝
 Կինոնախագծերը պետք է համապատասխանեն Հայաստան-Թուրքիա համատեղ արտադրության  համար: Համատեղ արտադրության հնարավորությունների համար տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.cinemaplatform.org ՝ «Ֆիլմեր նկարել Հայաստանում» և «Ֆիլմեր նկարել Թուրքիայում» բաժիններից:

  • Ֆիլմի գլխավոր աշխատակազմը (ռեժիսոր, սցենարիստ ևբեմադրող օպերատոր) պետք է լինի Հայաստանից և Թուրքիայից: Յուրաքանչյուր երկրից մասնակիցների ներգրավումը պետք է լինի առնվազն 35% - 65% հարաբերակցությամբ:
  • Աշխատաժողովը կանցկացվի անգլերեն լեզվով: Ֆիլմերը ներկայացնելիս ևս անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թարգմանիչ: Սակայն թարգմանիչը չի մասնակցի ամբողջ աշխատաժողովին:
  • Պարգևատրված նախագծի նկարահանումները պետք է ավարտված լինեն 2017 թ. հուլիսին:

Դիմելուընթացակարգը`   

 Հետևյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով ամենաուշը 2016թ հունիսի 15-ին:

  • լրացված դիմում-հայտ – ներբեռնել այստեղ
  • ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և CV-ները, ներադած լեզուների իմացությունը
  • հայտատուի լուսանկարը
  • մոտիվացիա (ռեժիսորի/պրոդուսերի – առավելագույնը 1 էջ)
  • ֆիլմի համառոտ նկարագրություն – սինոփսիս (առավելագույնը 1 էջ)
  • ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ
  • ֆիլմի համառոտ նկարագրություն և մեկնաբանությունը – թրիթմենթ (մինչև 10 էջ)
  • ռեժիսորի / պրոդյուսերի տեսանկյունը նախագծի մասին (մինչև 1 էջ)
  • ռեժիսորի և պրոդյուսերի ֆիլմոգրաֆիաները
  • նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը
  • բյուջեն
  • ֆինանսական պլանը

 Դիմում հայտը կարող եք բեռնել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կայքից՝  www.gaiff.am, ինչպես նաև «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» կայքից՝ www.cinemaplatform.org : Խնդրում ենք բոլոր փաստաթղթերն ու հայտերը ուղարկել atcp@gaiff.am

էլեկտրոնային հասցեին, և կրկնօրինակն ուղարկել info@cinemaplatform.org:

 Դիմումներիընտրությունը  

√  Դիմումները կգնահատվեն և կընտրվեն հայ և թուրք կինոգործիչներից բաղկացած Ընտրող հանձնաժողովի կողմից:
  Ընտրության վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 27-ին, 2016 թ.

ՀԹԿՊ-ն սկսել է գործել 2008 թվականից որպես համագործակցություն շահույթ չհետապնդող կազմակերպություններ «Անադոլու Քյուլթուրի» (Թուրքիա) և «Ոսկե Ծիրան» Երևանյան Միջազգային Կինոփառատոնի (Հայաստան) միջև: Այն մեկ ընդհանուր ցանց է երկու երկրների կինոգործիչների համար համագործակցության և համատեղ ֆիլմերի ստեղծման համար: Իր հիմնադրման օրվանից սկսած ՀԹԿՊ-ն աջակցել է 20 ֆիլմերի ստեղծմանը, որոց հեղինակները կինգործիչներ են Հայաստանից և Թուրքիայից:

ՀԹԿՊ 2016 ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից:

   

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն