Ֆիլմեր

Ռուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց

Վերադարձ
Ռուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց

Ռուբեն Գևորգյանց(ծն. 1945)

1964-69 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1971-ին որպես ռեժիսոր աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1982-89-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարն է եղել: 1989-ից մինչ օրս փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենը և գեղարվեստական ղեկավարն է: 2004-ին ընտրվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, 2009-ին վերընտրվել այդ պաշտոնում: Ռուբեն Գևորգյանցը դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2002-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է և Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը: Նրա «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմը 2009-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Գևորգյանցն ավելի քան 65 ֆիլմի հեղինակ է, միջազգային կինոփառատոներում 21 դիպլոմ և մրցանակներ է ստացել, որոնցից վեցը՝ գլխավոր մրցանակ: Երեք գրքի հեղինակ է:

 

Ֆիլմացանկ

Ներսիսյանցիները (1969), Բարև, Ղազախստան (1969), Մի լուսանկարի հետքերով (1969), Սարերի պարը (1970), Էկրանին նվիրված կյանք (1971), Եթե նույնիսկ չենք գրելու (1971), Գոնգ (1971), Ներշնչանք (1972), Սարի թաղի մեկ օրը (1972), Ջերմուկ (1972), Ընտանիք (1973), Հայաստանի բնությունը (1973), Ժառանգություն (1974), Ժամանակների հանդիպում          (1974), Խոնարհում (1975), Սովետական Հայաստան (1975), Մտքեր (1976), Խոհեր (1976), Հայաստան-76 (1976), Ձեռք ձեռքի մ (1977), Լույս Արագածի վրա (1977), Ճանապարհներ (1978), Երկնագույն քամի (1978), Ետդարձի ճանապարհը (1977), Բարի հետք (1980), Դեմք (1981), Ֆրանսիա (1982), Իրաք (1982), Հորդանան (1982), Գիշերվա առկայծող կրակը (1983), Սպասում (1984), Դժբախտություն (1985), Հնդկաստան (1986), Քանի դեռ կամ (1986), Կղզիներ (1987), Սպիտակ ոսկոր (1988), Ռեքվիեմ (1989), Աշխարհումս (1989), Հանդիպում Երուսաղեմում (1990), Հայերը Բոսֆորի ափին (1992), Քույրիկը Լոս Անջելեսից (1992), Դրախտ  93 (1993), Արցախյան օրագիր (1993), Արցախյան օրագիր N1 (1995), Փարաջանով. վերջին կոլաժը (1995), Գողը (1995), Ուշ է (1996), Ընդմիշտ (2000), Մեր Կոմանդոսը (2000), Քարեր ժողովելու ժամանակ (2002), Հրաշագործի աշունը (2008), Վաղը կհանդիպենք (2011), Կանանց մոլորակ (2013):

 

Ռուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց

Վահե Գևորգյանց (ծն. 1970, Երևան, Հայաստան)
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատում է փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” ստուդիայում:

Ֆիլմացանկ
Թնդանոթները ծաղիկների մեջ (1990), Արահետ (1993), Ես եմ եղավոր (1995), Թույն գնեք (1997), Սպիտակ. 10 տարի անց (1999), Դրո (2000), Հավերժ վերադարձ (2000), Սուրբ լեռան հովտում (2001), Ավե Գոհար (2002), Խաղաղության և հանգստի արքայություն (2003), Անապայի հայերը (2005), Մոսկվայի հայերը (2006), Մարդկային կյանքն անգին է (2006), Բարի կամքի դեսպանը (2007), Դեղձ Աշոտ (2007), Հրաշագործի աշունը (2008):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն