Ֆիլմեր

Վիտալի Մանսկի

Վերադարձ
Վիտալի Մանսկի

Վիտալի Մանսկի(ծն.1963)

 

Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ, Ս. Մեդինսկու արվեստանոց),  ժամանակակից ամենաճանաչված ռուսսաստանցի վավերագրողներից ու պրոդյուսերներից է: Նրա առաջին կինոաշխատանքը երևան է եկել 1989-ին, և այդ ժամանակից ի վեր նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնք ցուցադրվել են աշխարհի կինոփառատոներում և բազմաթիվ մրցանակների արժանացել: 1996-ից  աշխատել է տարբեր ռուսական հեռուստաալիքներում՝ վավերագրական կինոն հայտնի դարձնելով եթերից: 1996-ին սկսել է իրականացնել նաև մի նախագիծ, որի նպատակը ԽՍՀՄ-ում 1930-90-ականերին նկարահանված սիրողական անձնական տեսանյութների արխիվացումն էր: Վիտալի Մանսկին «Դափնեճյուղ» ազգային մրցանակի պրոդյուսերն է, մրցանակ, որ տրվում է ռուսաստանյան լավագույն վավերագրական ֆիլմերին: Մանսկին Մոսկվայի վավերագրական ֆիլմերի Артдокфест ամենամյա փառատոնի նախագահն է: Որպես անկախ պրոդյուսեր  համագործակցում է նաև ռուսաստանյան և միջազգային մի շարք կինոստուդիաների և հեռուստաալիքների հետ: 2015-ից տեղափոխվել է Լատվիա:

 

Ֆիլմացանկ(ընտրանի)

Բումերանգ (1988), Դիրք (1990), Լենինի մարմինը (1991), Հատվածներ հերթական պատերազմից (1993), Երանություն (1995), Մասնավոր քրոնիկներ. մենախոսություն (1999), Գորբաչով. կայսրությունից հետո (2001)  Ելցին. ուրիշ կյանք (2001), Պուտին. նահանջ տարի (2001), Բրոդվեյ: Սև ծով (2002), «Տատու»-ի անատոմիան (2003), Գագարինի պիոներները (2005), Վայրի, վայրի ծովափ (2006), Կուսություն (2008),  Արևածագ/արևամուտ. Դալայ Լամա XIV (2008), Սկիզբ (2009) Նիկոլինա Գոռա, վերջաբան (2009), Հայրենիք կամ մահ (2011), Խողովակ (2013), Գիրքը (2014), Արևի շողերի տակ (2015):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն