Ֆիլմեր

Ալեքսանդր Մինդաձե

Վերադարձ
Ալեքսանդր Մինդաձե

Ալեքսանդր Մինդաձե (ծն. 1949)

Ծնվել է 1949-ին Մոսկվայում: Ռուսաստանի ամենաճանաչված սցենարիստներից և ռեժիսորներից է: 1975-ից ի վեր էկրանավորվել է Ալեքսանդր Մինդաձեի ավելի քան 20 սցենար: Կարիերայի սկզբնական շրջանում համագործակցել է հայտնի ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովի հետ, որի ընկերկցությամբ հետագա տասնամյակներում աշխատել է 11 կինոնկարի վրա: Նրանց «Պլյումբում կամ  վտանգավոր խաղ» ֆիլմը 1987-ին Ոսկե մեդալի է արժանացել Վենետիկի ՄԿՓ-ում, իսկ 1995-ին Մինդաձե-Աբդռաշիտով զույգի «Պիես ուղևորի համար» աշխատանքն «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի ՄԿՓ-ում: 2007-ին Վենետիկի ՄԿՓ-ում կայացել է Ալեքսանդր Մինդաձեի «Խզում» առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան: Կինոնկարն արժանացել է երկու մրցանակի, այդ թվում՝ կինոքննադատների մրցանակին ռուսաստանյան լավագույն դեբյուտի համար: 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում տեղի է ունեցել Ալեքսանդր Մինդաձեի երկրորդ՝ «Շաբաթ օրը» ֆիլմի պրեմիերան: Մինդաձեն ռուսաստանցի այն եզակի սցենարիստներից է, որին շնորհվել է Էննիո Ֆլայանոյի  անվան հեղինակավոր մրցանակը, ինչպես նաև Իտալիայի մշակույթի ակադեմիայի «Արծաթե պեգաս» պարգևը «Կինոյում ներդրած գրական ավանդի համար»:

 

Ֆիլմացանկ

Թռիչք (2007), Շաբաթ օրը (2011), Սիրելի Հանս, թանկագին Պյոտր  (2015):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն