Ֆիլմեր

Ջանֆրանկո Ռոզի

Վերադարձ
Ջանֆրանկո Ռոզի

Ջանֆրանկո Ռոզի(ծն. 1964)

Ծնվել է Ասմարայում (Էրիթրեա): Իտալիայում համալսարանն ավարտելուց հետո 1985-ին տեղափոխվել է Նյու Յորք և ավարտել Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցը: Հնդկաստան կատարած ուղևորության հետքերով  նկարահանել է իր առաջին՝ «Նավավարը» վավերագրական ֆիլմը, որը հաջողությամբ ցուցադրվել է տարբեր միջազգային փառատոներում, այդ թվում՝ Սանդենսում, Լոկառնոյում և Թորոնթոյում: 2008-ին Քալիֆորնիայի Սլաբ  Սիթիում նկարահանած նրա «Ծովի մակարդակից ցածր» ֆիլմը Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Հորիզոններ» ծրագրի մրցանակին: 2009-ին ֆիլմը  շահել է նաև Cinéma du Réel ՄԿՓ-ի Գլխավոր և Երիտասարդական ժյուրիի մրցանակները, Պրահայի One World ՄԿՓ-ում  լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվել, Bif&st ԿՓ-ում արժանացել Վիտտորիո Դե Սետայի անվան մրցանակին, ինչպես նաև որպես լավագույն վավերագրական ֆիլմ  2009-ին առաջադրվել Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: 2010-ին ՋանֆրանկոՌոզինասպարեզ է հանել «Վարձու մարդասպանը. 164-րդ սենյակ»-ը՝ ֆիլմ-հարցազրույց մեքսիկական թմրանյութերի կարտելի մարդասպանի մասին, որը դարձել է ոստիկանության լրտեսը: Վենետիկի ՄԿՓ-ում Ֆիլմն արժանացել է FIPRESCI-ի մրցանակին, նվաճել Doc/It մրցանակը՝ որպես տարվա լավագույն վավերագրական կինոնկար: 2010-ին «Վարձու մարդասպանը. 164-րդ սենյակ»-ը լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև DocLisboa ԿՓ-ում, իսկ 2011-ին՝ DocAviv-ում: 2013-ին Ջանֆրանկո Ռոզին նկարահանել է «Հռոմեական սրբազան օղակաձև ճանապարհը», որին շնորհվել է  Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»:

 

Ֆիլմացանկ

Նավավարը (1993), Վերջաբան (2001), Ծովի մակարդակից ցածր (2008), Վարձու մարդասպանը. 164-րդ սենյակ  (2010),  Հռոմեական  սրբազան օղակաձև ճանապարհը (2013), Հրավառ ծով (2016):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն