Ֆիլմեր

Օզջան Ալփեր

Վերադարձ
Օզջան Ալփեր

Օզջան Ալփեր(ծն. 1975)

Հայկական ծագումով թուրք ռեժիսոր  և  սցենարիստ: Ծնվել է Արդվինում: Ստամբուլի համալսարանում ֆիզիկա և գիտության պատմություն է ուսանել: Տասը տարի կինոյի տարբեր ոլորտներում ասիստենտ է եղել: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Աշունը», ցուցադրվել է ավելի քան 60 միջազգային կինոփառատոնում և արժանացել  34 մրցանակի: Այս ֆիլմի համար Ալփերն առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի «Եվրոպական հայտնության» մրցանակին: Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքի՝ «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Թորոնթոյի ՄԿՓ-ում: Այնուհետև ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է Ռոտերդամի ՄԿՓ-ում: Կինոնկարը ցուցադրվել է ավելի քան 40 միջազգային փառատոնում և արժանացել  15 մրցանակի: Օզջան Ալփերի վերջին՝ «Քամու հուշեր» ֆիլմի սցենարն  արժանացել է, ի թիվս այլոց, Կաննի Cinéfondation L’Atalier ծրագրի, Hubert Bals հիմնադրամի սցենարի և նախագծի զարգացման, Պուսանի ՄԿՓ-ի Ասիական նախագծերի շուկայի, Մոնպելյեի Cinemed  ԿՓ-ի սցենարական մրցանակին: Ալփերն իր ֆիլմերի հետնապաստառին առաջ է քաշում Թուրքիայի պատմության վերջին շրջանի քաղաքական խնդիրները: Առաջիկայում նա մտադիր է նկարահանել «Մայրամուտ» ֆիլմը, որը եռապատման առաջին մասը կլինի:

 

Ֆիլմացանկ

Մամի (2001),  Ճանապարհորդություն գիտնականի  հետ ժամանակի միջով (2004), Ռապսոդիա և մելամաղձ Տոկայ քաղաքում (2005), Աշուն (2008), Կարսյան պատմություններ. («Գուցցի» մոտոցիկլետը»  նովելը, 2010), Ապագան ձգվում է հավերժ (2011), Քամու հուշեր (2015):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն